Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «euronews»-ին, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքը տեղի է ունեցել Բլանյակ քաղաքում գտնվող Սենթ Էքզյուպերի լիցեյի մոտ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրավորվածների թվում Չինաստանի քաղաքացիներ են: Իրավապահները վարորդին ձերբակալել են: Գործի քննությունը կատարում են քաղաքային իրավապահները: Նախնական տեղեկություններով, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվողների ցանկում վարորդը ընդգրկված չէ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



