Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կյանքումս փողոցում «աղջիկ խոսեցրած» չկամ. Ռուդոլֆ Ղևոնդյանը նոր կերպարների, Հայաստանից բացակայելու, անձնական կյանքի և ընտանիքի մասին

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը հյուրընկալել է կինոյի և թատրոնի հայ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանին, ում կերպարները տարրաբնույթ են՝ հանցագործից օրինապահ, ավազակից՝ գնդապետ: Էկրաններից խիստ ու կոպիտ էությամբ մարդը կյանքում բազմազան է՝ որքան բարի ու ներողամիտ, այնքան էլ չոր ու խստաբարո է: Անկեղծ զրուցակից, ում հետ խոսելիս ցանկություն ունես լսել, ավելի շատ լսել…

-Պարոն Ղևոնդյան, որքան նկատել եմ, այս ընթացքում մասնագիտական գերզբաղվածություն ունեք:

-Այո, Հայաստան եմ եկել փետրվարի 29-ին և անմիջապես անցել աշխատանքի. մի քանի ֆիլմերում հասցրեցի նկարահանվել, կարծում եմ՝ հյութեղ, լավ ֆիլմեր են: Մի խոսքով շատ լավ, հիանալի ժամանակաշրջան եմ ապրում, այս ամիսների ընթացքում արդեն 8-րդ դերս ստացա ֆիլմում, դա դերասանի համար հրաշալի բան է: Չէ՞ որ դերասանը ստիպված է լինում նստել, սպասել, որ իրեն կնկատեն, կհիշեն ու կհրավիրեն: Երջանկություն է, երբ դու անհրաժշտ ես դառնում:

-Ո՞ր ֆիլմերի մասին է խոսքը:

-Մարտի 4-ից նկարահանվում էի «Բախտաբեր»-ում, նաև «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմում, «Սիրո գործակիցում», «Քարտ բլանշ» ֆիլմում, որն ամերիկյան պատվեր է, «Բրավո, վիրտուոզ» ֆիլմում, սա էլ ֆրանսիական պատվեր է: Սցեարի հեղինակը Լևոն Մինասյանն է, «շշմելու» թեմա է, աշխատանք: Տղայի դերակատարը մի հիասքանչ երիտասարդ է՝ Սամվել Թադևոսյան: Խենթանալու տղա է՝ ազնիվ, մաքուր, ոնց ուզես նրան «մխտրես»՝ չի «մխտրվի»: Երևանցի տղա է, ո՞նց չեն տեսնում այդպիսի էրեխեքին, չեմ հասկանում: Արմեն Ջիգարխանյանն էլ պետք է գար նկարահանվելու, բայց «պապիկի» առողջությունը լավ չի, չկարողացավ: Հա, նաև «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» ֆիլմում եմ նկարահանվում: Ի դեպ, Հարութ Ղուկասյանը կարող է դառնալ դարի սցենարիստը, այնքան նուրբ, մարդկային է անդրադարձել բանակի թեմային: Վաղուց էր նման մի բան պետք:

-Ի՞նչ կերպար եք ներկայացնելու:

-Հերոսի գեներալ հայրն եմ, ում տղան գերի է ընկնում…Հոր տոկունությունը զարմանք է պատճառում. երբ իրեն ասում են, որ պատրաստվում են իր որդուն վերադարձնել գերությունից, ասում է. «Հավատում եմ, որ կվերադաևձնեք: Բայց եթե տեսնեք, որ չեք կարողանում, թող «սնայպերը» խփի սրտին, թող շատ չտանջվի իմ էրեխեն: Գեներալի որդի է, չի խնայի նրան թշնամին»: Մի խոսքով, ճիշտ ֆիլմ է…

-Ֆիլմի խորագիրն է՝ «Իրական պատմություն՝ իրական մարդկանց մասին»… Մեր ժամանակներում, մեր կողքին կա՞ն նման գեներալներ:

-Վիկտոր Համբարձումյանին ասում են. «Կա՞ մեկ այլ մոլորակ, որտեղ կա կյանք»: Ասում է. «Այդքան հարցականների մեջ միթե՞ մեկ չբացառվելը բացառվում է»: Այնպես որ կարող է այդպիսի գեներալ է լինի, ինչո՞ւ ոչ: Լավ չի, որ մենք արդեն չենք հավատում: Գիտեք, կարծես շատ մեծ, կեղտոտ սավան լինի այս ամենը, որի ծայրից մեկը բռնել է ու բոլորը «մխտրվում» են այդ սավանից: Թացը չորի, լավը՝ վատի հետ վառվում ու գնում է: Չեն գնահատվում, իսկ մարդը հոգեպես գովեստի կարիք ունի և ունի այն արժանիքները, որոնց համար պետք է նրան գովես: Եվ հետո, ամեն մարդ պետք է իր ներսում երեխա լինի, որքան լրջանաս, այնքան հիմարանում ես: Երեխայի միջից ատելությունը, տագնապը շուտ է դուրս գալիս, «յարեն» շուտ է լավանում: Երեխայի առողջությամբ, զգացողությամբ, մաքրությամբ պետք է ամեն ինչին մոտենալ, և ոչ թե փոքրոգությամբ: Մարդկանց պիտի սիրես, գովես, ծափահարես… Մայրս մի անգամ ասեց. «Կյանքդ տալիս ես ծափահարությանը՞»… Այո, խենթանալու բան է ծափահարությունը: Երբ ներկայացման վերջում բեմ ես դուրս գալիս, զգում ես, թե հանդիսատեսը քեզ քանի ափ ավել կամ պակաս ծափ տվեց: Դա գերագույն երջանկություն է, որը հնարավոր չէ բացատրել խոսքերով: Երեխայությունից, մանկականությունից զուրկ, չափազանց լուրջ մարդիկ մտածում են՝ ո՞նց «լափեն», «ֆռռացնեն», գցեն դիմցինին: Անճաշակ «գեղցու», քյասիբի դատողություն՝ հավաքի, դիզի ինչքան հնարավոր է:

-Կերպարը կարո՞ղ է դաստիարակիչ առաքելություն ունենալ, հանդիսատեսին շտկել:

-Անպայման: Հանդիսատեսի մեջ կարող է մարդիկ լինեն, որ տեսարանն այնպես տա «դնչին», որ «շշկռվի», ինքն իրենից ամաչի, կամ հակառակը՝ հաղթանակի…Հրազդանից վերադառնալիս տաքսու վարորդն ինձ հետ ամբողջ ճանապարհին ոչ մի բառ չխոսեց: Վերջում ասաց. «Մի բան ասե՞մ. ես քեզանից շատ շնորհակալ եմ: «Վերադարձ» կինոյի մեջ, որ գնացիր քո տղուն ազատեցիր, փրկեցիր, իմ տղան իր ընկերների հետ՝ 13 հոգի, ինքնակամ գնացին բանակ»… Մի անգամ էլ, երբ խանութից դուրս էի գալիս, մի շքեղ, չքնաղ, հրաշք կին էր խանութ մտնում. երկու քայլ գնաց, կանգնեց, ետ եկավ ու արհամարհական ասաց. «Ո՛չ, չի՛ կարելի կանանց հետ այդպես խոսել»: Դե, ես այդ «Վերադարձ» ֆիլմում «կնոջս» հետ կոպիտ էի խոսում, ասում էի՝ «Ի՞նչ ես զռռում, կռռում, էրեխայա, գնացելա բանակ էլի»:

-Թատրոն վերադառնալու մասին չե՞ք մտածում:

-Ո՞նց չեմ մտածում, արդեն վերադարձել եմ. ընդունվել եմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հրաշալի նոր դեր եմ ստացել ու այժմ դրա վրա եմ աշխատում: Հրաշալի գործ է, իմ տարերքն է. ժամանակին, տեղին ու շատ պետքական գործ է. Արմեն Էլբակյանի մեկնաբանած «Պեպոյի» մեջ մարմնավորելու եմ Գիքոյին: Այս կերպարը միշտ գորշ գույներ է ունեցել, բայց նա այն միակ մարդն է, ում Պեպոյի հայրը «բարաթ» է վստահել… Պեպոյի դերում Տիգրան Ներսիսյանն է, Զիմզիմովի դերում՝ Արմեն Մարությանը: Շատ լավ խումբ է հավաքված:

-Ի դեպ, վերջերս առաջին անգամ Ձեզ տեսանք կատակերգական ժանրում՝ «Սիրո գործակից» գեղարվեստական ֆիլմում:

-Այո, երբեք առիթ չի եղել այս ժանրում ներկայանալու (ծիծաղում է), շա՜տ հետաքրքիր է, շատ ծիծաղելի:

-Հետաքրքիր է, մարդկանց արտաքինո՞վ, թե՞ արարքով եք «չափում»:

-Վա՜յ, արտաքինը շա՜տ խափուսիկ է: Ես հաճախ իմ ծանոթներին, գործընկերուհիներին ասում եմ՝ փորձիր մի հատ առանց «մակիաժ» քեզ գտնել: Ամեն անգամ, երբ դիմահարդարում ես անում ու ինքդ քեզ հավանում, իմացիր՝ դու այդ օրվա «մասկան» ես հավանում: Չգիտես, թե հետո, երբ դուրս գաս, մազդ որ կողմ կթեքվի… Հիշում եմ, մայրս նոր «շուբա» առավ, հագավ, ինձ տանում էր դպրոց…Ուսուցչուհիս բարևեց, մամայիս ասեց. «Բարով մաշես շուբդ»: Մայրս զարմացավ ու հարցրեց՝ ի՞նչ իմացար, որ նոր է: Ասաց` պիտակից: Պարզվեց, մայրս չէր նկատել ու պիտակն առանց հանելու էր հագել: 

--Պարոն Ղևոնդյան, դատելով Ձեր կերպարներից՝ շատերը մտածում են, որ չոր ու կոպիտ մարդ եք:

-(Մտածում է)Ես չոր եմ, կոպիտ եմ, բայց դա այդպես չի որակվում: Ուղղակի ես ահավոր բծախնդիր եմ, ինչի բաղադրության մեջ էլ մտնում են Ձեր նշած հատկանիշները:

-Դա չի՞ խանգարում կյանքում:

-Ես նաև շատ ներողամիտ եմ: Կարողանում եմ համբերել, հետո նոր «բռիության» անցնել…Երբ ինչ-որ վայրում եմ լինում, ոչ թե տեսնում, այլ զգում եմ՝ ինձ ինչպես են վերաբերում:

-Ու այդ վերաբերմունքից կաշկանդվո՞ւմ, թե՞ հպարտանում եք:

-Չէ, ինչո՞ւ պետք է կաշկանդվեմ, ինչի՞ց կաշկանդվեմ, երբ լավ է, աուրաս ճիշտ է, իմ գույներն այնքան շատ են, որ բոլորին հաճելի է: Ես վատը չեմ, հավատացեք, վատը չեմ… Ֆրունզը «образ» էր, Խորիկը «մոնումենտ» էր, Սոսը՝ պատմություն էր, պետք է պատմեր ու դու լսեիր, Մետաքսյան՝ հմայք էր… Արմեն Ջիգարխանյանն արդեն հանճարության է հասնում, համ ներկայացում է խաղում, համ ընթացքում մյուս ներկայացման տեքստը կրկնում… Ամեն մեկն իր տեսակն ունի: Կուզե՞ս մի հատ գլուխ գովելու բան ասեմ. ամեն մեկից մի բան ունեմ իմ մեջ. Դավիթ Մալյանը շատ էր խոսում ինձ հետ, պատմում կինտոյի  կյանքի, տեսակի, հավատարմության մասին: Խորիկի՝ ամեն ինչում խորանալու և ուսերին դրված պատասխանատվությունը «քաշելու», մինչև վերջ տանելու տեսակն եմ ժառանգել, մեկ-մեկ Սոսի պես էլ «мудрость»-ս է բռնում …

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ամեն նախասիրություն էլ ունեմ. փիլիսոփայել եմ սիրում, կարդալ, զվարճանալ եմ սիրում, կին եմ սիրում՝ կնիկարմատի համար խելքս, ուշքս գնում է: Լավ կին որ տեսնում եմ, ինձ կորցնում եմ: Չնայած ասեմ, որ կյանքումս փողոցում «աղջիկ խոսեցրած» չկամ: Մի անգամ հրապարակում որոշեցի խոսեցնել, ռուս աղջիկ էր: Ժամը հարցրեցիր, ինձ Հրապարակի ժամի տեղը ցույց տվեց: Խայտառակ եղա (ծիծաղում է)…Նաև, շատ եմ սիրում, որ ինձ են սիրում, վստահում են, հավատում: Օրինակ, երբ թոռնիկիս ինձ են վստահում, գիտե՞ք ոնց եմ պահում: Իմ զգայարանները շատ զարգացած են, այդ դեպքում առավել գերզգայուն եմ դառնում: Իսկ երբ նրան հանձնում եմ հարսիս, «ռելաքս» եմ լինում (ծիծաղում է): 

-Վատ սովորույթներ էլ կունենաք, կարծում եմ:

-Ունեմ, շա՜տ եմ ծխում: Ամեն անգամ մտածում եմ՝ ինչո՞ւ եմ ծխում, ինչի՞ համար է այդ ծխախոտը: Մի օգտակար բան պիտի ունենա չէ՞, որ կախվածություն առաջանի. օրինակ, հեռախոսը խոսելու համար է, ակնոցը՝ տեսողության կամ արևի, իսկ սա՞ ինչի համար է: Պատասխան չեմ գտնում ու նորից մնում եմ նույն «չափարների» մեջ: Իսկ այ օղի ընդհանրապես չեմ սիրում, նույնիսկ խմած մարդկանց շրջապատից եմ խուսափում: Առհասարակ, խմող չեմ էլ եղել…

-Պարոն Ղևոնդյան, որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում չեք ապրում:

-Արդեն 15 տարի է՝ Բելգիայում եմ ապրում: Պետության հպատակ ենք: 7 տարի է տղաս օրինական պայմանագրով աշխատում է այնտեղ:

-Միայն մեկ որդի՞ ունեք: Ամուսնացա՞ծ է:

-Այո, Գոռս է՝ 36 տարեկան: Երեք թոռնիկ ունեմ. Բաժանված հարս ունեմ, երկու թոռնուհիներս նրա հետ Ֆրանսիայում են ապրում, 8 և 7 տարեկան են, երկրորդին չեմ տեսել… Ինձ թվում է՝ այդպիսի անեծք կա, ինձ անիծել են՝ «թոռ ունենաս, երեսը չտենաս»…Բայց մի փոքր, սիրուն 4 տարեկան տղա թոռ ունեմ՝ Ռուդոս է, «ադաշս»: Մենակ իմ հետ է լեզու գտնում, տերունական աղոթք ու այբուբեն եմ սովորեցնում: Շա՜տ արտիստիկ է, հզոր ձայն ունի, իմ ձայնին կանցնի: Նաև, չքնաղ հարս ունեմ՝ Օֆելյաս: Իմ լոտոն այս անգամ հարսի հարցում շահել է, հրաշալի աղջիկ է: Շատ լավ ընկերներ ենք, իրար հետ «թաքուն» սոխով-սոխարածով ճաշեր ենք եփում, միասին ուտում, դուռ ու լուսամուտ բացում, որ Գոռը չգա բռնի: Թե չէ լուրջ պատերազմ է անում, սոխ չի սիրում:

Շարունակելի…

Նելլի Մարգարյան

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян