Հաղթանակը մնում է հաղթանակ. Վարազդատ Հարոյան
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով հաղթանակը հաղթանակ է անկախ խաղի բնույթից:
«Շատ ուրախ եմ, որ անհաջող հանդիպումներից հետո կարողացանք հաղթենք երկու խաղերում էլ, թեպետ դրանք ընկերական էին: Հաղթանակը մնում է հաղթանակ: Ուրախ եմ, որ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Գոլս նվիրում եմ կնոջս, ով առաջին անգամ եկել էր մարզադաշտ և խաղին հետևում էր տրիբունայից: Ինձ համար շատ մեծ պատիվ է կրել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագի թևկապը»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին:
http://armenpress.am/arm/news/912286/
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



