Ո՞վ է Դավիթ Սեխպեյանի կինը. «Երբ մարդուն սիրում ես, սիրում ես ամբողջովին». լուսանկարներ
ЛАЙФՍիրված դերասան Դավիթ Սեխպեյանը բավականին տևական ժամանակ է ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Ինչպես գիտենք նա ամուսնացել է: Երիտասարդ զույգը առայժմ վայելում է իր ամուսնական կյանքը: Իսկ ով է նրա կինը: Past.am-ը կներկայացնի Դավիթ Սեխպեյանին և նրա գեղեցկուհի կնոջը` Նարինե Պողոսյանին:
Հարցազրույցների ժամանակ նա բազմիցս նշել է իր և իր կնոջ հանդիպման և ամուսնության առաջարկության մասին:
«Դուռը բացվեց, և մտավ «նա…»: Նարինեն իմ ընկերների ընկերներից էր, ու ծանոթացել ենք հենց մեր ընդհանուր ընկերական շրջապատում: Երբ տեսա նրան` միանգամից առաջարկություն արեցի: Ճիշտ է ինչպես բոլորը, այնպես էլ Նարինեն ապշած էր: Սակայն ոնց տեսնում ենք կյանքը իսկապես անակնկալներով լի է: Այսօր մենք միասին ենք» :
Խոսելով իր կնոջ մասին` Դավիթ Սեխպեյանը նշել է, որ թեեւ Նարինեն դերասանական կրթություն չունի, Միացյալ Նահանգներում բնակվելու տարիներին խաղացել է “Ռոմեո եւ Ջուլիետ” ներկայացման մեջ` մարմնավորելով Ջուլիետի կերպարը: Իսկ ահա արդեն Հայաստանում նկարահանվել է նաև «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում: