Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թերեզա Մեյը ռուսներին որպես փրկօղակ է գործածում

МЕЖДУНАРОДНОЕ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր պաշտոնավարման ողջ ընթացքում սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ հատկապես արևմտյան երկրների ներքին գործերին միջամտելու և կիբերլրտեսություն ծավալելու համար:

Բայց այն մտքերը, որ հնչեցին երեկ՝ լոնդոնյան սիթիի քաղաքապետի կազմակերպած բանկետի ընթացքում, փորձագետների աչքին նոր իմաստ ստացան հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վիետնամական հանդիպման համատեքստում, որից հետո Թրամփը դարձյալ հայտարարեց, որ հավատում է ԱՄՆ ընտրություններին ռուսների չմիջամտելու վերաբերյալ Պուտինի խոսքերին, այնուհետ թվիթերյան միկրոբլոգում գրեց, թե միայն հիմարներն ու ատելության քարոզիչները կարող են դեմ լինել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին: Թերեզա Մեյը, սակայն, այլ կարծիքի է:

Նրա խոսքով՝ չնայած Լոնդոնը երբևէ չի ցանկացել հավերժ ռազմական կոնֆրոնտացիայի գնալ Ռուսաստանի հետ, սակայն, ակնհայտ է, որ այդ երկիրը չի դադարում «կազմաքանդել բաց հասարակությունները», միջամտում է արևմտյան ընտրություններին և ֆեյք–նորությունների միջոցով սեպ է խրում արևմտյան երկրների միջև:


Այսպիսով, նույնիսկ իր կուսակիցների շրջանում քննադատության արժանացող և անգամ իմփիչմենթով վտանգված վարչապետը լոնդոնյան բանկետն ինչ–որ առումով որպես իր իշխանությանը նետված փրկօղակ օգտագործեց՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից առանցքային դիտող իր ելույթում խստացնելով հռետորաբանությունը ռուսների նկատմամբ և կոնկրետ ուղերձներ հղելով այդ երկրին:

Այդ ուղերձը, ըստ Մեյի, շատ պարզ է՝ Մոսկվան այսուհետ պիտի այլ ճանապարհ ընտրի իր համար և դադարի կիբերհարձակումներ գործել եվրոպական կառավարությունների ու խորհրդարանների դեմ: «Ռուսաստանը կարող է Արևմուտքի գործընկերը լինել միայն այն ժամանակ, երբ կանոնների համաձայն սկսի խաղալ… այդ երկիրը մի անգամ չի խախտել եվրոպական մի շարք երկրների օդային տարածքը և սեպ խրել ու կիբերլրտեսության թիրախավորված կամպանիա է առաջ տարել…

Մենք գիտենք, թե ինչի եք ձգտում, բայց դուք ոչնչի չեք հասնի այն պատճառով, որ թերագնահատում եք մեր ժողովրդավարության կայունությունը, ազատ և բաց հասարակությունների մշտական ձգողականությունը և եվրոպական երկրների հավատարմությունն ալյանսներին, որոնք միավորում են մեզ»,–հայտարարել է Թերեզա Մեյը, որն, ինչպես գիտեք, արդեն մարտին պատրաստվում է վերջնականապես լքել Եվրամիության շարքերը՝ դժգոհելով հենց Բրյուսելի հաստատած խաղի կանոններից: Ընդ որում, որպեսզի հատկապես վերջին առումով ապահովագրի ինքն իրեն, ճիշտ Թրամփի նմանությամբ՝ Մեյը բրիտանական Brexit–ն անուղղակիորեն որպես զուտ տնտեսական ձեռնարկ է ներկայացրել, նշելով, որ ԵՄ–ն լքելով՝ Լոնդոնը կշարունակի հավատարիմ լինել ՆԱՏՕ–ին, կձգտի նոր համաձայնության լիբերալ արժեքներով առաջնորդվող ԵՄ–ի հետ և նաև ամուր տնտեսական կապերի միջոցով բաստիոն կդառնա՝ եվրոպական կարգերը խախտելու՝ ռուսական փորձերի դեմ:

Հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի այս ելույթը հնչեց ոչ միայն Թրամփ–Պուտին հանդիպումից անմիջապես հետո, այլև նախկինում Ռուսաստանին շատ ավելի խիստ քննադատության ենթարկած արտգործնախարար Բորիս Ջոնսոնի՝ Մոսկվա կատարելիք այցի շեմին: Ընդ որում, հարկ է նշել նաև, որ ի տարբերություն Մեյի՝ Ջոնսոնը բավականին մեղմել է իր հակառուսական տոնը և ՌԴ–ի հետ անհրաժեշտ հարաբերությունները Լոնդոնի տեսանկյունից որակել է «զգուշավոր, բայց մասնակից» ձևակերպմամբ: Ավելին՝ նա խորհրդարանականների առջև հայտարարել է, որ չունի որևէ ապացույց առ այն, որ Ռուսաստանը միջամտել է բրիտանական ընտրություններին, կամ՝ Brexit–ին, ինչպես այժմ շատերն են հետին թվով հայտարարում: Հանգամանք, որ չի վրիպել շատերի ուշադրությունից և այժմ նաև Մեյ–Ջոնսոն հետագա հակասությունների ու ներքաղաքական նոր զարգացումների համատեքստում է դիտարկվել:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира