Ереван, 04.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ալեքսանդր Մանասյան. «ԵՄ և ԵԱՏՄ–ի միջև կամուրջի դերը պահանջարկված է, և դրա լավագույն թեկնածուն Հայաստանն է»

ПОЛИТИКА

Սերժ Սարգսյանը Պուտինի հրավերով մեկնել է Մոսկվա: Պաշտոնական օրակարգը հայտնի է՝ քննարկվելու են հայ–ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Թեմայի շուրջ Past.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ:

– Պարոն Մանասյան, Էրդողան–Պուտին հանդիպումից հետո որքանո՞վ էր կանխատեսելի Սարգսյանի այցը Մոսկվա:

– Էրդողան–Պուտին հանդիպումից հետո պետք է, որ լիներ Սերժ Սարգսյան–Պուտին հանդիպումը: Ռուսաստանը տարածաշրջանում վարում է բազմավեկտոր քաղաքականություն: Այդ իմաստով այս հանդիպումը նշանակում է, որ Պուտինն Էրդողանի հետ քննարկել է հարցեր, որոնք շոշափում են նաև մեր շահերը: Դիվանագիտության պրակտիկայում ընդունված չէ մինչև վերջ բացահայտել այն որոշումները, որոնց մասին պայմանավորվել են: Շատ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ հանգրվանի են հասել Պուտինն ու Էրդողանը: Երկուսի շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև բախվում են՝ և՛ այս տարածաշրջանում, և՛ Ղրիմում, և՛ Սիրիայում: Թվում է՝ կողմերը համաձայնության են եկել, բայց հաջորդ իսկ օրը պարզվում է, որ նրանք տարբեր կերպ են հասկացել պայմանավորվածությունները: Այն հարցերը, որոնք քննարկվել են, դրանք պետք է նաև տեղեկացվեն հայկական կողմին: Պուտինի և Սարգսյանի օրակարգը չպետք է բաց տեքստով ներկայացվի: Չնայած դրա մի մասը վերաբերելու է Էրդողանի հետ քննարկված հարցերին: Մյուս կողմից՝ ԼՂՀ–ի հարցը ևս քննարկման է դրվելու:

– Հանդիպումից առաջ ադրբեջանական ԶԼՄ–ները գրեցին, թե Մոսկվան Բաքվին առաջարկել է տարածքների հանձնումը ԵՏՄ–ին ու ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցության և ռուսական զորքի տեղակայման համաձայնության դիմաց: Հավանական տարբերակ ե՞ք համարում:

– Անշուշտ, կենտրոնում համեմատաբար նոր խնդիր է հայտնվելու, դա Ադրբեջանի մասնակցությունն է ԵԱՏՄ–ին: Ես կարծում եմ, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը մտավախություն ունեն Բաքվի ԵԱՏՄ մտնելու հարցում: Բանն այն է, որ առևտրական սահմանների բացումը ձեռք չի տալիս Բաքվին: Նա հակված չէ դրան, իսկ այդպիսի կոնֆլիկտային զույգ ունենալ միությունում, այդքան էլ լավ չէ: Սա ցույց է տալիս, որ առայժմ ոչ միայն Սարգսյան–Պուտին տանդեմի, այլև Բաքվի մտադրություններն են ազդելու քննարկումների վրա և Ադրբեջանի մտավախությունները ԵԱՏՄ մտնելու ուղղությամբ: Սովորաբար ներկայացվում է, թե Բաքուն ուզում է միության կազմի մեջ մտնել, բայց դա այդպես չէ, որովհետև քանի տասնամյակ է Ադրբեջանը քաղաքականություն է վարում տարածաշրջանում ինքնուրույն միավոր դառնալու համար:

– Հանդիպումը տեղի ունեցավ ԵՄ ստորագրվելիք համաձայնագրից մեկ շաբաթ առաջ: Արդյո՞ք այցի նպատակը նաև համաձայնագրի համաձայնեցումն է Մոսկվայի հետ, թե՞ հակառակը՝ փորձ է արվում խոչընդոտել:

– Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը չի պատրաստվում խոչընդոտել, որովհետև քայլերը պետք է վաղուց աներ և այն արդեն պետք է երևար: Ես դա քիչ հավանական եմ համարում: Եթե այդպիսի բան լինի, ապա ես դրա մեղավորությունը տեսնում եմ նաև մեր վարած քաղաքականության մեջ: Քանզի լավ չենք քարոզել ու նախապատրաստվել, որ Հայաստանը կամուրջ դառնա երկու միությունների միջև: Այնինչ՝ և՛..., և՛...–ը որ թվում է մեզ համար շահեկան բանաձև է, այդքան էլ ճիշտ չէ: Հայաստանը պետք է դառնա կապող օղակ, երկխոսության հարթակ, դա ավելի լավ բան է, քան և՛..., և՛... բանաձևը, որին ռուս վերլուծաբանն ասում է՝ չի կարելի միաժամանակ երկու աթոռի նստել: ԵՄ և ԵԱՏՄ–ի միջև կամուրջի դերը պահանջարկված է, և դրա լավագույն թեկնածուն Հայաստանն է:

– Սպասվում է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու և Երևան: Ասվում է, որ Լավրովը ԼՂՀ հարցի կարգավորման նոր ծրագիր է առաջարկելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տարբերակի մասին կարող է խոսք գնալ:

– Ես չեմ կարծում, թե վճռական բեկում տեղի կունենա այդ հարցում, որովհետև տարածաշրջանը ոչ միայն Ռուսաստանի շահերից է բխում: Նա նաև Եվրոպայի շահերի դաշտում է և ԱՄՆ–ի: Այնպես որ, այդ հարցում մեծ ճեղքումներ, որ կարող է Ռուսաստանը միայնակ իրականացնել, շատ քիչ հավանական են: Եվրոպան և ԱՄՆ–ը պետք է հանդուրժեն, որ Ռուսաստանը որոշի միայնակ այդպիսի գլոբալ խնդիրը լուծել:

Մանյա Պողոսյան

Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: Reuters