Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանական լոբբինգը հաստատում է մաֆիայի և գլխակերների օրինականությունը

АНАЛИТИКА

Ադրբեջանա-թուրքական լոբբինգն աստիճանաբար զարգանում է այլ ուղղություններով` իրականացնելով երկրի վարկանիշի բարձրացմանն ուղղված տարբեր PR ակցիաներ և քաղաքական վարկանիշի բարձրացման նախաձեռնություններ: Թուրքիայի պարագայում «թուրքական սփյուռքը» ձգտում է առաջ մղել Անկարայի հետաքրքրությունները Քրդական կամ Իրաքյան հիմնահարցերում, Կիպրոսյան կարգավորման խնրում, Բաքվի դեպքում` Իրանի ադրբեջանցիների ազգային շարժումները խրախուսելու, Վրաստանում` ադրբեջանական գործոնն ակտիվացնելու և Միացյալ Նահանգներում՝ Բաքվի վարկանիշը բարձացնելու նախաձեռնություններում:

Հատկանշական է, որ Ադրբեջանը մասնավորապես առանցքային դերակատարում է հատկացնում հրեական լոբբիի և նպատակասլաց աշխատում է հրեական կառույցների հետ մերձենալու, սիրաշահելու կամ հաճոյանալու համար:

Ադրբեջանական սփյուռքի հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ հրեական կազմակերպությունների հետ համագործակցությունը համահունչ է Ադրբեջանի շահերին: ԱՄՆ-ում ադրբեջանամետ լոբբինգի խթանման թեմայով Վաշինգտոնում գործող Խորհրդային հրեաների ազգային խորհուրդ կառույցի ղեկավար Մարկ Լևինը նշել է, որ «ԱՄՆ հայկական կառույցները շատ ուժեղ և կազմակերպված են և հանդես են գալիս միասնական ճակատով»:

http://www.rg.ru/2014/09/30/ibragimov.html 

Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ թաքցնում են մարդու իրավունքների իրավիճակը՝ ԱՄՆ-ում հանդես գալով որպես «ահաբեկչության դեմ պայքարի» հուսալի գործընկեր, Իսրայելի հավատարիմ ընկեր և էներգակիրների կարևոր մատակարար: Բացի ավանդական դիվանագիտությունից, Ադրբեջանը իր ագրեսիվ լոբբինգի շնորհիվ իր ազգային շահերն է առաջ մղում աշխարհի հետազոտական կենտրոններում, Նահանգների օրենսդրական մարմիններում և Կոնգրեսի դահլիճներում:

Ադրբեջանի կառավարության և ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստների պարտադիր հաշվետվությունները ցույց են տալիս, որ միայն 2014 թվականին պետությունն ու իր հավատարմատարները 4 մլն դոլար գումար են ծախսել: Սակայն այս ամենն, ինչին Կոնգրեսի սրահներում կարողացել են հասել ադրբեջանցիներն ու նրանց լոբբիստները, ապշեցնում է, հատկապես եթե հաշվի առնենք ռեժիմի իրական բնույթը:
Կոնգրեսի աշխատակիցը, որը չի ցանկացել բացահայտել անունը, պատմել է ադրբեջանական ռեժիմը սատարող ուժերի կազմակերպած ընդունելությունների մասին, մասնավորապես՝ «Ամերիկայի ադրբեջանական ալյանսի»: Վերջինս նշում է, որ մասնավոր միջոցառումների ժամանակ Կոնգրեսի 20 անդամներ «շարք են կանգնում բեմում»՝ սպասելով իրենց հերթին, որ գովաբանեն Ադրբեջանին տնտեսական հաջողությունների, ԱՄՆ-ի հետ գործընկերության և Իսրայելի հետ բարեկամության համար: Աշխատակցի խոսքով, չնայած հրապարակային հասանելի արձանագրություններ չկան, ադրբեջանական ուժերը սիրում են պարծենալ բուռն արձագանքներով, որոնք ռեժիմը ստանում է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանցից, իսկ դրանց ընթերցումից մարդու սիրտ է խառնում:

Ադրբեջանցի ակտիվիստ Էմին Միլլին, որը կեղծ մեղադրանքով 17 ամիս բանտում է անցկացրել, վերջերս ԱՄՆ է այցելել, որպեսզի իր ընկեր Հադիջա Իսմայլովայի փոխարեն, ով անկախ լրագրող է և ներկայումս գտնվում է բանտում, ստանա մամուլի ազատության հեղինակավոր մրցանակը: Լրագրողների հետ զրույցում վերջինս պատասխանելով հարցին, թե՝ «ինչ է փոխվում ռեժիմի հասցեին ամերիկյան կոնգրեսականների գովասանքներից հետո», Է. Միլլին դժվարությամբ զսպելով զայրույթը, պատասխանել է. «Արդյունքը կործանարար է, քանի որ դուք ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներ ունեք, որոնք հաստատում են մաֆիայի օրինականությունը, գլխակերների օրինականությունը, ինչպես նաև այն մարդկանց խմբի օրինականությունը, որոնք սպանում են, տանջում, բանտարկում՝ իրենց կարծիքն արտահայտողներին»:

https://foreignpolicy.com/2015/06/11/how-azerbaijan-and-its-lobbyists-spin-congress/

Ա. Պետրոսյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира