Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եկող տարի սոցիալական լարվածությունը չպետք է բացառել»

ИНТЕРВЬЮ

Past.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

– Պարոն Մանասերյան, ըստ Ձեզ 2018 թվականի բյուջեով հնարավոր է հաղթահարել աղքատությունը:

– Աշխատավարձերի, թոշակների բարձրացում չի նախատեսվում, հետևաբար, ինչի՞ հաշվին կարելի է հաղթահարել, հատկապես, եթե ունենք աշխատատեղերի կրճատում: Չմոռանանք, որ կան աշխատողներ, ովքեր կարող են կոչվել աշխատող աղքատներ, որովհետև նրանց ստացած եկամուտը չի բավարարում կենսապահովման նվազագույն զամբյուղի գումարին:

– Այս տարի հանրապետությունում գնաճ է արձանագրվել: Արդյոք գնաճը պետությունը չի կարո՞ղ զսպել:

– Բոլոր կառույցները կան և մարդիկ գնաճը զսպելու համար աշխատավարձ են ստանում: Կառույցներից միակը՝ Կենտրոնական բանկը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված գործառույթները՝ դրամավարկային քաղաքականության մասով նա ապահովում է: Չի կարելի չնկատել, որ վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է դրամավարկային քաղաքականությունը: Սա կանխատեսելի քաղաքականություն է: Ասել, որ գնաճը միայն կապված է Կենտրոնական բանկի վարած քաղաքականության հետ, մեծ սխալ կլինի: Եթե գյուղմթերքի կամ այլ շուկայում նպատակ դրվի գների թռիչք արձանագրել, ապա դա շատ արագ կարվի, եթե պետության մյուս կառույցները վերահսկողություն չսահմանեն: Կարող են գյուղացիներից էժան գնով գնել գյուղմթերքը և եռակի գնով վաճառել, դա արդեն գնաճ է: Այստեղ Կենտրոնական բանկը գործառույթ չունի: Այստեղ արդեն կան Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, հարկային մարմին, վերահսկողական մյուս մարմինները, որոնք պետք է իրականացնեն վերահսկողություն: Այս դեպքում կարող ենք ասել, որ այն ապրանքախմբերում, որտեղ երկնիշ աճ է գրանցվել, կարող են զսպվել:

– 2018 թվականի բյուջեով սպասվող եկամուտների և ծախսերի աճն ի՞նչ փոփոխություններ կբերի:

– Սա վկայում է ստվերային տնտեսության աստիճանական կրճատման մասին: Հուսով եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն լրջորեն է տրամադրված ստվերի կրճատման հարցում: Ենթադրում եմ, որ սրա հաշվին է եկամուտների ավելացումը: Բացի հարկային վարչարարությունից, կարծում եմ նաև կառավարությունն իրենից կախված ամեն բան պետք է անի, որ տնտեսական աճ ապահովի:

– 29,8% աղքատության ցուցանիշի պայմաններում սոցիալական լարվածությունը կավելանա՞:

– Սոցիալական լարվածությունը պետք չի բացառել, բայց նաև չէի պնդի, որ լինելու է, որովհետև Հայաստանն այդ իմաստով ավելի կառավարելի երկիր է: Հուսով եմ, որ նման սպառնալիքի առջև չենք կանգնի:

– Հաջորդ տարի կառավարությունը խոստանում է 4,5% տնտեսական աճ՝ մեծամասամբ արդյունաբերության ու ծառայությունների հաշվին։ Հնարավո՞ր է:

– Իհարկե, հնարավոր է: Բայց մենք միայն առանձին ոլորտներով տնտեսական աճը կարող ենք վտանգել, որովհետև ցանկալի է համախառն ներքին արդյունքի կառուցվածքը դիվերսիֆիկացվի: Այս հարցում մենք անելիքներ ունենք, որովհետև ներկայում հանքարդյունաբերությունից զգալի կախվածություն կա: Մենք պետք է փորձենք շեշտը վերամշակող արդյունաբերության վրա դնել: Առաջին հերթին պետք է միջին ձեռներեցության հաշվին աշխուժացում ապահովել: Հարցերի հարցը մնում է գիտությունն ու գյուղատնտեսությունն, առանց որոնց շատ սահմանափակ կլինի մեր ակնկալիքը տնտեսական աճից: Եթե խոսում ենք գիտելիքահեն պետությունից, գիտելիքը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի: Գիտության ֆինանսական տրամադրումը շատ անբավարար է: Կրթության ծախսերը նույնպես կրճատվել են, որն աննախադեպ ցածր մակարդակի է հասել: Կառավարությունը պետք է գիտակցի այս խնդիրները և այնպես անի, որ գիտելիքը պահանջարկված լինի և ծառայեցվի տնտեսության զարգացմանը: Այստեղ հսկայական անելիքներ կան: Գյուղատնտեսության վիճակն առավել մտահոգիչ է: Այստեղ ներգրավված են ազգաբնակչության գրեթե կեսը և հատկապես խոշորացման գործընթացը միանշանակ բերում է խնդիրների ավելացմանը: Սա բերում է ուրբանիզացիայի, որն իր հերթին՝ արտագաղթի: Կառավարության համար սա առաջնահերթ խնդիր պետք է լինի, հատկապես, որ ժողովրդագրական տեսանկյունից մենք ունենք ռիսկային համայնքներ: Ծնելիության մակարդակն ընկել է: Սա լուրջ խնդիր է:

Մանյա Պողոսյան

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию