Երևանի ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու խնդիրը: Վաճառքը նախականխելու նպատակով ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում անչափահասների գործերով ծառայողները տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ: Ժամանցի վայրերի տնօրեններն էլ զգուշացվել են: Միջոցառումն իրականացվելու է նաև մարզերի ժամանցի վայրերում»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



