Լևոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երկրորդ տուրում
СПОРТՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երկրորդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Էրնեստ Ինարկիևն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և գերազանցեց մրցակցին:
Մի քանի այլ պարտիաներ դեռևս շարունակվում են:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: