Ինչպես վերականգնել կոտրված եղունգը
ЛАЙФՎայ, եղունգը կոտրվեց։ Եվ որպես կանոն՝ ամենաանհարմար պահին։
Մի տագնապեք, ամեն ինչ կարելի է ուղղել, և մեք գիտենք, թե ինչպես։
Սա հանճարեղ եղանակ, որին, իրոք, օգնում է։
Ձեզ անհրաժեշտ են․
- թեյի բարձիկ
- մկրատ
- դնովի եղունգների համար սոսինձ
- եղունգների խարտոց
- թափանցիկ լաք։

Ինչպես նորոգել կոտրված եղունգը․
- Թեյի բարձիկից կտրեք փոքրիկ եռանկյունի կտոր։ Վերջինս բռնեք ունելիով և եղունգին սոոսինձ քսեք։
- Բարձիկից կտրած եռանկյունին զգուշորեն դրեք եղունգի ջարդված հատվածի վրա՝ թողնելով, որ եռանկյունու մի փոքրիկ հատված եղունգի ծայրից ազատ մնա։
- Եղունգի ջարդված մասում ծալեք եռանկյունի թղթիկը և սեղմեք ոչ միայն արտաքին, այլև ներսի կողմից։
- Սպասեք, մինչև սոսինձն ամբողջովին չորանա և մեկ շերտ թափանցիկ լաք քսեք։
- Սպասեք, մինչև թափանցիկ լաքը լիովին չորանա և զգուշորեն հարթեցրեք, որպեսի ստացվի հավասար մակերես։ Քսեք լաքի երկրորդ շերտը։

- Այնուհետև եղունգին երկու շերտով գունավոր մանիկյուր քսեք։
Պատրաստ է։

Աղբյուր` LADYNEWS.am



