Ծառուկյանն ուսանողների կողքին է
ОБЩЕСТВОԱյս օրերին, երբ ուսանողները գիտության զարգացման համար դասադուլներ են անում, պայքարում սեփական իրավունքների ու կրթական համակարգի բարելավման համար, շատ կարևոր է տեսնել, թե ինչպիսին է քաղաքական ուժերի վերաբերմունքը ուսանողների, երիտասարդների ու կրթության նկատմամբ իրականում, առանց կեղծ խոսքերի, գործի օրինակով:
Ուսանողության միջազգային օրն ավանդաբար ուսանողների հետ անցկացնող Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքն ուսանողությանը այդ ռեալ գործի եզակի դրսևորումներից մեկն է: Այս տարի ևս ուսանողության օրվա առիթով Ծառուկյանը հանդիպել է ուսանողներին, նրանցից առաջադիմություն ցուցաբերողներին մրցանակներ հանձնել: Սա նոր երևույթ չէ Գագիկ Ծառուկյանի համար: Բացի մրցանակներից նա նաև օգնում է ուսանողներին հոգալ ուսման ծախսերը, ընդ որում, օգնում է նաև սփյուռքահայ ուսանողներին:
Այս իրական, կոնկրետ օգնությունը վառ ապացույցն է նրա, որ ուսանողները միայնակ չեն Հայաստանում ու չնայած բազմաթիվ խնդիրներին կրթական համակարգում, կան մարդիկ ՝ հանձինս Գագիկ Ծառուկյանի ովքեր ոչ միայն պատրաստ են արձանագրել ու մրցանակներ տալ լավ սովորող ուսանողներին, այլև պատարստակամ են օգնել ուսումնառության ընթացքում ևս:
Աշոտ Ավետիսյան



