Արոնյանը կիսեց միավորը Վաշիե-Լագրավի հետ. Գրան Պրի
СПОРТՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ՖՒԴԵ-ի Գրան Պրիի երրորդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի հերթական Գրան Պրիին: Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Արոնյանը խաղում սև խաղաքարերով: Երկար պայքարից հետո գրոսմայստերները համաձայնցեին կիսել միավորը:
«Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան Պրի»-ի խաղարկությունում: Թեյմուր Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: