Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն Անթալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիաի հետ կապված բոլոր հարցերի շուրջ

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսաստանի, Իրանի և Թոըրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 19-ին Անթալիայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերել բոլոր առանցքային հարցերի շուրջ։ Այս մասին հանդիպման արդյունքներին նվիրված լրագրողներին հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Մենք հավաքվել էինք երեք երկրների նախագահների նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք հանդիպման նախապատրաստման որոշակի հարցեր քննարկելու համար,- հայտնել է Լավրովը։- Աշխատանքը շատ օգտակար է եղել, պայմանավորվածություններ են ձեռք բերել բոլոր առանցքային հարցերի շուրջ»։

«Մեր նախագահներին զեկուցելու ենք մեր այն բանի գնահատականները, թե ինչպես շարժվել առաջ, ինչպես ամրապնդել գործընթացը, որը կոչվում է Աստանայի գործընթաց և որը պետք է ստեղծի առավելագույնս բարենպաստ այն բանի համար, որպեսզի Ժնևի գործընթացը վերջապես ձեռք բերի այն խնդիրների ինչ-ին գործուն պայմաններ, որոնք  դրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Լավրովը նաև հայտնել է, որ Սոչիի հանդիպման նախօրեին գլխավոր շտաբների ղեկավարները հանդիպում կանցկացնեմ, որի ժամանակ կքննարկեն Սիրիայում ապաէսկալացման գոտիների աշխատանքի մանրամասները։

Ինչպես է նշել է Լավրովը, երեք երկրների զինվորականները մշտական կապի մեջ են Սիրիայում ապաէսկալացման բոլոր չորս գոտիների գործողության հարցերով, ինչպես նաև աշխատում են հինգերորդ գոտին ստեղծելու շուրջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը տեղեկացրել է, որ ապաէսկալացման 5-րդ  գոտու ստեղծման աշխատանքը շարունակվում է Աստանի գործընթացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ, սակայն արդյունքների մասին խոսելը դռևս վաղ է            ։

Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հայտարարել են Սիրիայում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին՝  երկրի հարավ-արևմուտքում, Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում և Հոմս քաղաքի շրջանում։ Չորրորդ գոտու մեջ մտնում են Իդլեբի նահանգը և հարևան Հալեպի, Լաթաքիայի և Համայի նահանգների տարածքներ։

ԱԳՆ-ների ղեկավարները քննարկել են սիրիական կարգավորման հետ կապված բորոր խնդիրները, հայտնել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք քրդերի մասնակցությունը Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում։

«Քննարկվել են բոլոր հարցարը։ Ես չեմ կարող խորամուխ լինել մանրամասների մեջ»,- ասել է նա։

«Մեր խորհուրդները զեկուցվելու են պետությունների ղեկավարներին, նրանք կայացնելու են որոշումներ ներկայացվելիք բոլոր առաջարկներով»,- հավելել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր Սոչիում Կոնգրեսի մասնակցելու հրավիրված կուսակցությունների և քաղաքական խմբերի ցանկը։ Դրանց թվում է «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցությունը։ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան անընդունելի է համարում կոնգրեսին այդ կուսակցության հրավիրելը։ Թուրքիան այն համարում է սիրիական ճյուղը Քրդստանի աշխատավորական կուսակցության, որը զինված պայքար է մղում Թուրքիայի իշխանությունների հետ։

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”