ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն
ОБЩЕСТВОՀայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները տեղի կունենան նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր, սակայն հարցի քննարկումը հանձնաժողովում մինչև երկու ամսով հետաձգելու որոշում կայացվեց, քանի որ նիստին ներկա չէր հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



