Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական կամուրջ Իսրայելի և Իրանի միջև

ОБЩЕСТВО

Վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել Իսրայելի վարչապետ, համատեղությամբ նաև արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հետ: Անմիջապես հանդիպումից օրեր անց վարչապետը հրամայել էր արագացնել դատախազական ստուգումները Ադրբեջանին զենքի արգելված տեսակներ վաճառելու դեպքով: Միաժամանակ կասեցվել է Ադրբեջանին ռազմական նշանակության անօդաչու սարքավորումներ մատակարարող ընկերության լիցենզիան մինչև հետաքննության ավարտը:

Հանդիպումն ու օրեր անց նման կարգադրությունն արդյոք կարո՞ղ էին փոխկապակցված լինել հարցին՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը դժվարացավ հստակ պատասխան տալ՝ նշելով, թե դրա համար պետք էր տեղում լինել: 

«Մեր վերլուծությունները սխոլաստիկ են: Նախ` ինչո՞ւ շուտ չէին անում, եթե դա իրենց նպատակն էր: Ինձ թվում է՝ սիրաշահելու միջոց է: Հրեա են: Այսօր այսպես են անում, կարող է վաղը փակեն այդ գործը՝ ասելով, որ ամեն ինչ շատ նորմալ է: Բայց եթե դա լուրջ արտաքին քաղաքականության հետևանք է, ինչին ես մի քիչ չեմ հավատում, ուրեմն ապրեն, պետք է շնորհավորենք: Բայց այդ դեպքում Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները կարող են մի փոքր վատանալ: Եվ նաև կա հրեական ավանդույթը. գուցե իրենք սոփեստություն են անում, այսօր կասեն շատ վատ է աշխատել այդ կազմակերպությունը, հետո կասեն՝ ոչ»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ի վերջո անգամ ինչ–որ մեկին պատժելը հայերին ոչինչ չի տա:

Հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների շրջանակի լայնացման մասին: Քաղաքագետից հետաքրքվեցինք, թե դա ինչ–որ ազդեցություն կարո՞ղ է ունենալ հայ–իրանական հարաբերությունների վրա: Ըստ նրա՝ Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին դա ընդհանրապես չի վնասում, որովհետև որքան նա գիտի՝ Իսրայելը ներքին կարգով փորձում է հարաբերությունները լավացնել նաև Իրանի հետ: Այս դեպքում Հայաստանը կարող է կամուրջի դեր ստանձնել, քանի որ, ինչպես քաղաքագետն է կարծում, մենք սովոր ենք քաղաքականության մեջ դիտարկել մեզ որպես օբյեկտ, ինչը շատ սխալ է: Իրականում պետք է լինել սուբյեկտ: Սակայն Հայաստանի միջոցով Իսրայելի՝ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք չէ բացառել:

Մյուս կողմից էլ այս նույն համատեքստում Իսրայելի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը քաղաքագետը նույնպես բնական է համարում՝ հիշեցնելով, որ նմանատիպ հարաբերություններ ունենք նաև Ռուսաստանի հետ:

«Ռուսաստանը և՛ Ադրբեջանին է զենք վաճառում, և՛ մեզ: Մենք Իսրայելի վրա չենք կարող ազդել, որ նա Ադրբեջանին զենք չվաճառի: Բայց դա նաև չպետք է վնասի Հայաստան–Իսրայել փոխհարաբերություններին:

Հանդիպման օրակարգը մեզ հայտնի չէ: Գիտենք, որ ինչ–որ հանդիպում է տեղի ունեցել, բայց ինչ պայմանավորվածություններ կան, ես չգիտեմ: Մեր արտգործնախարարությունն, ընդհանրապես, շատ խոսել չգիտի: Թող իրենք կոնկրետ ասեն՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, ինչ հարցեր քննարկել, որպեսզի մենք կարողանանք վերլուծություններ անել»,– նշեց նա:

Ըստ նրա՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը մեր շահերից է բխում, չնայած որ նա այդ հարաբերություններին այդքան էլ չի հավատում: Նրան նախևառաջ հետաքրքիր է, թե Իսրայելի շահն այստեղ որն է: Չնայած եթե Իսրայելը Հայաստանը դիտարկում է որպես միջնորդ Իրանի հետ հարաբերությունները խորացնելու համար, դա շատ լավ է. «Ամեն դեպքում Հայաստանը ճիշտ է անում, որ վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն: Դա մեր շահերից էլ է բխում»,– ավարտեց նա:

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»