Մարզական ամենացնցող նորությունները վերաբերվող ATV հեռուստաընկերության Dynamite Հաղորդաշարին:
СПОРТATV–ն արդեն իրեն ճանաչել է առաջատար հեռուստաընկերություններից մեկը, որը նոր որակ է բերում հեռուստատեսային շարքին: ATV- ի հեռուստատեսային շարքը արդեն գրավել է հարյուր հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունը: ATV–ն տրամադրում է մի շարք բացառիկ ծրագրեր, որոնք ներառում են Հայաստանի թիվ մեկ շոուն կոչված «Կիսաբաց Լուսամուտներ», առանձնանում է նաև իր ժամանցային և մարզական հաղորդաշարերով:
Հայաստանի Կ–1 ֆեդերացիան 2009թ. 9–րդ ամսի 9 ին ATV Հեռուստաընկերության հետ կնքեց համագործակցություն և ծնունդ տվեց Dynamite Հաղորդաշարը, որը Հանդիսանում է ATV Հեռուստաընկերության ամենառեյտինգային մարզական հաղորդաշարերից իր շուրջը հավագելով մարզասեր հեռուստադիտողների մեծ բանակ: որտեղ ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող պրոֆեսիոնալ մենամարտեր հայ մարզիկների մասնակցությամբ:
Հայաստանի Կ–1 ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը 2012 թ.ի վերջին Միացյալ նահանգներ գործուղումից հետո Dynamite հաղորդաշարի պատասխանատու նշանակվեց Ամերիկայի միացյալ նահանգների Lions Martial Arts ակումբի հայասնանյան ներկայացուցչության նախագահ Արմեն Սապոնջյանը:
Հովհաննես Ղուկասյանը հանդիսանում է նաև Նյու Յորքյան Fightplanet ընկերության հիմնադիրը, որը Համագործակցության եզրեր է գտել համաշխարհային Glory ընկերության հետ, որպեսզի յուրաքանչյուր Glory Event –ին Fightplanet ընկերությունը իր կազմով ներկայանա որպես լրատվական աղբյուր՝ հայ մարզասեր հեռուստադիտողներին իրազեկ պահելու Հայազգի մարզիկների նորանոր նվաճումները տարբեր երկրնեերում տեղի ունեցող Glory աշխարհի առաջնություններին:
Հովհաննես Ղուկասյանը Glory ընկերության տնօրենի՝John J Franklin –ի հետ ունի պայմանավորվածություն,որի հիման վրա կատարվում են մեծ աշխատանքներ որպեսզի Glory ընկերության կողմից տրամադրվի բոլոր մրցաշարերի ցուցադրման հնարավորությունը Միացյալ նահանգների Panarmenian հեռուստաընկերության Fightplanet հաղորդաշարի շրջանակներում:Դա հնարավորություն կտա նաև Dynamite հաղորդաշարին Glory ոճը հայաստանում ավելի մասսայականացնելու համար: