Ինչ հագնել անձրևային եղանակին
ЛАЙФInchUzem.am-ը գրում է.
Շատերի համար բավականին դժվար է կողմնորոշվելը թե ինչ հագնել անձրևոտ եղանակին: Հաճախ խնդիրներ են առաջանում, թե ինչ կտորից հագուստ պետք է հագնել խոնավ եղանակին (թավշյա կոշիկ, թե ոչ), ինչպես պետք է չոր մնալ «չզոհաբերելով ոճը» : Անձրևոտ եղանակը ստիպում է նախօրոք պատրաստել օրվա լուքը:
Մի՛ անհանգստացեք: Հագուստի ընտրությունը անձրևոտ եղանակին ավելի հեշտ է, քան կարծում եք: Ահա մի քանի նորաձև խորհուրդներ, որոնք նախատեսված են անձրևոտ օրերի համար:
1. Ավելացրու գույներ:
Մի՛ վախեցիր կրել պայծառ գույն ունեցող հագուստներ մռայլ եղանակին: Անձրևոտ եղանակը կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ, այնպես որ ինչու՞ չհագնել վառ և տրամադրություն հաղորդող հագուստներ:
2. Անձևանոցը կարող է օգտագործվել, որպես աքսեսուար:
Սև անձրևանոցին ոչ մի արդարացում լինել չի կարող: Գնիր քո սիրելի գույնեերով մի քանի անձրևանոց և դրանք օգտագործիր քո տեսքին գույն տալու համար:
3. Դասական թրենչ վերարկուն միշտ կատարյալ է անձրևոտ եղանակին:
4. Ուշադիր եղիր, թե ի՞նչ կտորից հագուստ ես կրելու անձրևի ժամանակ: Համոզված եմ, որ դու դա հավանաբար արդեն գիտես: Թավշյա կտորները արգելվում է կրել անձրևի ժամանակ, քանի որ ջուրը սովորաբար փչացնում է այն: Վտանգի մի՛ ենթարկիր հագուստներդ: Հագիր կաուչուկե կամ կաշվե իրեր, իսկ թավշե պայուսակդ թող տանը:
5. Միևնույն ժամանակ մի՛ մտահոգվիր 100% անջրանցիկ բաճկոն չունենալու համար:
Եթե Դու ունես անձրևանոց, քո բոլոր խնդիրները, որոնք կապված են բաճկոնի հետ համարիր լուծված:
6. Երբ խոսքը վերաբերվում է անձրևային ռետինե երկարաճիտ կոշիկներին, կարող ես զվարճանալ:
Այսօր շատ նորաձև կոշիկներ կան նախատեսված անձրևի համար: Անձրևային ռետինե կոշիկներով Դու բառացիորեն կարող ես վայելել անձրևը, չթրջելով ոտքերդ:
Մի՛ թող այս եղանակը խոնավացնի քո ոճի հոգին: Եթե կա մի բան, որից պետք է ոգեշնչվես այս եղանակին, դա զգեստապահարանիդ թարմացումն է:



