Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը

ПОЛИТИКА

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է`կրթությունն ընդհատած ու հայկական զինված ուժերում ծառայության անցած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ամենամեծ բերկրանքը կլիներ այն, որ իր անունով վարժարանը վաղվա սպայակազմի դարբնոց է դարձել: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց նախարարը` հավելելով, որ վարժարանի համար ընտրված «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսն առավել քան խոսուն է: «Թեև այս վարժարանը գտնվում է բարձունքի վրա, սա, սիրելի մոնթեականներ, սկիզբն է այն ճանապարհի, որ բոլորս միասին ու, առաջին հերթին, դուք պետք է անցնենք մինչև բարձունք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին որպես պաշտպանության նախարար այցելեց դեռևս Երևանում գործող ռազմամարզական վարժարան ու ծանոթացավ երկրին ծառայելու վստահությամբ լցված երիտասարդների վարժանքներին և ուսումնական գործընթացին: Հենց այդ օրն էլ, վերադառնալով նախարարություն, հղացավ գաղափարը, որ այդ ուղին ընտրած երիտասարդներն արժանի են լավագույն պայմաններին: «Ես այսօր ուզում եմ բոլոր մոնթեականների անունից շնորհակալություն հայտնել գերագույն գլխավոր հրամանատարին գաղափարը միանգամից սատարելու, կիսելու և անիրականանալի թվացող այս միտքը իրականություն դարձնելու համար»,-նշեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով`հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ մարդկանց շարունակական ու հետևողական ջանքերով համալիրը հարմարեցվեց ռազմամարզական վարժարանի սաների համար: Նախարար Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեին, որը կիսակառույց համալիրը բանակին փոխանցելուց զատ շարունակեց աջակցել այն վերջնական փուլի բերելու հարցում: Շնորհակալական խոսքերի արժանացան նաև «Այբ կրթական հիմնադրամը, «Թումո» կենտրոնն ու Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: «Շենքը վարժարան չի դառնա առանց բովանդակության: «Այբ» հիմնադրամն, ընդառաջ գալով մեր առաջարկին, ձեռնամուխ եղավ այս վարժարանի կրթական բովանդակության բարձրագույն չափանիշներին համապատասխանեցմանը: Շնորհակալություն նաև մանկավարժական կոլեկտիվի, նոր ընդունվող սաների ընտրության գործընթացում հետևողական աշխատանքի, այնուհետև հոգաբարձության կազմում ներգրավվելու համար»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` «Թումո»-ն էլ միացավ արտագնա առանձին հաստատությունում կենտրոն հիմնադրելու գաղափարին, իսկ գեղարվեստի պետական քոլեջը ոչ միայն վարժարանին նվիրեց իր սաների աշխատանքներից, այլև այնտեղ պարբերաբար անց է կացնում հայոց արվեստին ու մշակույթին նվիրված դասընթացներ:

«Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատացին ու կանգնեցին գաղափարի կողքին: Մոնթեականներն ու պաշտպանության նախարարությունն անելու են ամեն ինչ, որ այս վարժարանը տարեց տարի գրավի երկրի լավագույն կրթահամալիրի, լավագույն հանրային ավագ դպրոցի համբավը»,-եզրափակեց ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հիմնադրվել է 1993 թվականին, 2017-ի սեպտեմբերից սկսել է գործել Դիլիջան քաղաքում: Այստեղ կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդդասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում էհանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում կատարել «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգայինամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվել են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսըերկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում:

 


http://armenpress.am/arm/news/913257/

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян