Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում
ОБЩЕСТВОՀայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին խոսել կարող է միայն դիվանագիտությունից չհասկացող մարդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրուցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
« ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հավանականությունը շատ մեծ է: Որքանով ինձ հայտնի է, խնդիրները, որոնք առկա են ստորագրման գործընթացում, չնչին են, նաև՝ դրանք տեխնիկական են, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական որևէ խնդիր չեմ տեսնում և պետք չէ ենթադրել, որ երկու օրում ինչ-որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ համաձայնագրի ստորագրման հետ կապված »,-նշեց Իսկանդարյանը:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովը անցկացվելու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



