Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գերմանիայում նոր ընտրությունների՞ է պետք սպասել

МЕЖДУНАРОДНОЕ

Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին: Երկրի կանցլեր Անգելա Մերկելը, նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին հանդիպելուց հետո, ARD հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ավելի շուտ կհամաձայնի նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, քան՝ թույլ քաղաքական կոալիցիա կգլխավորի: Ի պատասխան մամուլում հնչող այն տեսակետին, թե՝ այս իրավիճակում կանցլերը պարտավոր է հրաժարական տալ, Մերկելը հայտարարել է, թե որևէ պատճառ չի տեսնում հրաժարականի համար և երախտագիտություն է հայտնել նախագահ Շտայնմայերին իր վերջին ուղերձի համար, որով նա քաղաքական ուժերին հորդորել էր այս աննախադեպ իրավիճակում ավելի չսրել կրքերը և վերանայել քաղաքական դիրքորոշումը՝ ելնելով ոչ թե կուսակցական նախասիրություններից, այլ Գերմանիայի ազգային շահերից:

Ինչպես հիշում եք՝ Բեռլինում քաղաքական ճգնաժամն սկսվեց այն բանից հետո, երբ Ազատ դեմոկրատների կուսակցությունը հրաժարվեց կոալիցիայի անդամակցումից՝ հայտարարելով, թե որևէ միջոց չի տեսնում պոտենցիալ դաշնակիցների հետ ունեցած հակասությունները հաղթահարելու համար և կարծում է, որ ավելի լավ է ընդհանրապես իշխանության մաս չկազմել, քան՝ դավաճանել սեփական սկզբունքներին: Չնայած Քրիշտիանա Լինդները վերոնշյալ տարաձայնությունները հականե հանվանե չէր թվարկել՝ հայտնի դարձավ, որ խնդիրներ են առաջացել միաժամանակ բոլորի հետ:

Օրինակ, Մերկելի կուսակցության հետ կապված՝ Լինդներն առաջարկել է գոնե փոքր–ինչ վերանայել միգրացիոն քաղաքականության հետ կապված պատկերացումներն՝ այդկերպ նաև հանրության շրջանում նվազեցնելով խորհրդարանական մանդատ ստացած ազգայնականների հեղինակությունը, ինչը չի ընդունվել: Կամ՝ կանաչների հետ հակասություններ են առաջացել էկոլոգիա–բիզնես գերակայության շրջանակներում: Մի խոսքով՝ ամենատարբեր խնդիրներ, որոնց շուրջ համաձայնության գալու ձգձգման պատճառով Մերկելի կուսակիցները կանցլերին առաջարկել են բանակցություններ սկսել Մարտին Շուլցի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության հետ, ինչը, հավանաբար, Ազատ դեմոկրատների համար դուռը շրխկացնելով հեռանալու վերջին առիթն է դարձել:
Այսպիսով՝ վերջին 12 տարում նման իրավիճակի երբևէ չառնչված Մերկելին չես նախանձի:

Մի կողմից՝ նա համոզված է, որ կանցլերի ընտրության և կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է 709 մանդատ ունեցող Բունդեսթագում ավելի քան 355 պատգամավոր ունենալ, և, որ՝ Քրիստոնեա–դեմոկրատական միություն/Քրիստոնեա–սոցիալական միություն դաշինքից, Կանաչներից, Սոցիալ–դեմոկրատներից և Ազատ դեմոկրատական կուսակցությունից կազմված կոալիցիան կարող էր հետագա անխոչընդոտ աշխատանքի հիմք դառնալ, մյուս կողմից՝ չկարողացավ համաձայնության գալ Ազատ դեմոկրատների հետ, իսկ Սոցիալ–դեմոկրատներն էլ այնտեղ հրաժարվեցին նույնիսկ նախնական բանակցություններից: Հետևաբար, թվում է, նոր ընտրությունները կարող են իրավիճակից միակ ելքը հանդիսանալ, և այս առումով գոնե Մերկելը ճշմարիտ է: Բայց այդ դեպքում էլ, հատկապես վերջին քաշքշուկների ֆոնին, շատ հնարավոր է՝ բոլորից հիասթափված հանրությունն ավելի շատ ձայն տա ազգայնականներին ու պոպոլիստներին՝ այդկերպ ողջ Եվրոպային շոկի մեջ գցելով:

Հետևաբար, փորձագետները կարծում են, որ չնայած նոր ընտրությունների մասին հայտարարությանը՝ Մերկելն իրականում ցանկացել է դարձյալ համախմբել քաղաքական դաշտի ցանկալի հատվածին և, օգտվելով այն փաստից, որ երկրի Սահմանադրությունը կոնկրետ ժամկետներ չի սահմանում կոալիցիայի կազմման համար, բոլորին նորից կլոր սեղանի շուրջ հավաքել: Կհաջողի՞, դժվար է ասել:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира