Սիսիան-Երեւան ճանապարհին մեքենան 60 մետրից ընկել է ձորը. վարորդը զոհվել է
ОБЩЕСТВОՀՀ ԱԻՆ փոխանցմամբ, նոյեմբերի 22-ին, ժամը 13:02-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2106» մակնիշի 35 DA 176 (վարորդ՝ 1993 թ. ծնված Թ. Թ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ:
Փրկարարները և ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից և մոտեցրել ավտոքարշակին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



