Բասկետբոլի հավաքականն արդեն մեկնել է Ալբանիա
СПОРТՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թիմն արդեն մեկնել է Տիրանա: Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հանդիպելու է Ալբանիայի հավաքականի հետ: Այն հանդես է գալու հետևյալ կազմով. Ամիրան Ամիրխանով, Լուկաս Ֆիշեր, Անդրանիկ Չրաբաշ, Ալլին Հեսս, Քրիս Յանկու Օսկիյան, Անդրեյ Կոնստանտինով, Վարդան Բիդրոսյան, Արարատ Քոչինյան, Ալբերտ Թադևոսյան, Էդգար Բաբայան, Գեորգի Պոդկոլզին, Կոնստանտին Միրզոյանց, Մարսել Հովսեփյան, Դավիթ Խաչատրյան, Արագատ Աբրահամիան, Սերգեյ Պոլուխին, Թովմաս Հորդանյան, Տերի Սմիթ:
Նոյեմբերի 26-ին մեր հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Դանիայի ընտրանուն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



