Մրգաշատ գյուղի խաչմերուկում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում` Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում, այսօր` նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Համլետ Խ.-ն է:
Դատական բժիշկի նախնական եզրակացությամբ վարորդը՝ հանկարծամահ է եղել: Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



