Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ատոմային էներգետիկան կայուն է, անվտանգ՝ փաստում են մասնագետները

ЭКОНОМИКА

 

Past.am-ը տեղեկացնում է.Երեկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան ձևաչափով հանդիպում–սեմինար՝ քննարկելու համար ատոմային էներգիայի առավելությունները, դրա դերը Հայաստանում:

Ասվում է, թե Հայաստանի բնակչությունը հաճախ հակադրում է էներգիայի վերականգնվող աղբյուրներն ու ատոմային էներգետիկան: Հանդիպման նպատակն էր հանրությանը ներկայացնել կանաչ էներգետիկայի տարբեր աղբյուրների օգտագործման մեջ բալանս ապահովելու անհրաժեշտությունը:

Հանդիպման բանախոսներն էին «Հայկական ատոմակայան» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը, Ատոմային էներգետիկայի Օբնինսկի համալսարանի ատոմային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժնի դոցենտ Ալեքսանդր Նախաբովը և Սանկտ Պետերբուրգի ճարտարագիտական համալսարանի ինժեներային ռադիոէկոլոգիայի ու ռադիոքիմիական տեխնոլոգիաների ամբիոնի ավագ դասախոս Անդրեյ Ակատովը:

Ալեքսանդր Նախաբովը ներկաներին պատմեց «Ռոսատոմ» ընկերության գործունեության և յուրահատուկ տեխնոլոգիաների կիրառման մասին:

Հիշեցնենք, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերության կողմից Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներ են տարվում: Հանդիպման նպատակներից մեկն էլ Մեծամորի ԱԷԿ–ի՝ տարածաշրջանի համար անվտանգ լինելը ներկայացնելն էր: Հայտնի է, թե ինչպես մեր հարևան Թուրքիան ու Ադրբեջանը բազմիցս մամուլի միջոցով լուրեր են տարածում հայկական ԱԷԿ–ի վտանգավոր լինելու և դրա շուտափույթ փակման վերաբերյալ: Այս հանդիպումը նաև այդ առասպելները ժխտելուն էր միտված:

Գերա Սևիկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց հայկական ատոմակայանի պատմությունը, դրա զարգացման ու արդիականացման նպատակները, ճանապարհները: Ինչպես հայտնի է, Հայաստանում պետք է նոր ատոմակայան կառուցվի, որի աշխատանքները կսկսվեն ոչ շուտ, քան 2019 թ., իսկ շինարարական աշխատանքները կտևեն մոտավորապես 7–9 տարի: Այդպիսով վերջինիս շահագործումը տեղի կունենա ոչ շուտ, քան 2027 թ.–ին:

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու նպատակով ստեղծվել են կոմիտեներ՝ Ռուսաստանից դա «Ռոսատոմն» է, իսկ Հայաստանից՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ծրագրի անմիջական իրականացման նպատակով էլ ներգրավվել են իրավասու կազմակերպություններ՝ Ռուսաստանից կրկին «Ռոսատոմը», իսկ Հայաստանից՝ ՀԱԷԿ–ը:

ՀԱԷԿ–ում իրականացված մոդեռնիզացիայի ամբողջական ծախսը կազմել է մոտ 100 միլիոն դրամ: Եվ ինչպես ՀԱԷԿ–ի փոխտնօրենի տեղակալն է նշում՝ պարզ է, որ նման մասշտաբ ունեցող ծրագիրը չէր կարող իրականացվել առանց միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների զգալի աջակցության՝ ֆինանսական առումով: Սեփական ուժերով ՀԱԷԿ–ը իրականացրել է աշխատանքների 15%–ը, Եվրամիությունը տրամադրել է գումարի 33%–ը, ԱՄՆ–ն՝ 18%–ը, ՄԱԳԱՏԷ ընկերությունը՝ 6%–ը, Ռուսաստանը՝ 10%–ը, Ֆրանսիան՝ 6%–ը, իսկ Չեխիան ու Մեծ Բրիտանիան՝ 3–ական տոկոսը:

Սևիկյանն իր խոսքում նաև շեշտեց, որ հայկական ատոմակայանի գոյության և դրա շահագործման ողջ ընթացքում չի եղել և ոչ մի դեպք՝ կապված ատոմային կամ ռադիացիոն անվտանգության խափանման հետ:

Ալեքսանդր Նախաբովը, ներկայացնելով «Ռոսատոմի» ներկայիս գործունեությունը՝ նշեց, որ վերջին տվյալներով իրենք ունեն 115 նախագիծ, որից 42–ը կառուցվում է կամ նախագծվում, 57–ը գործող է, իսկ 16–ը դուրս է բերվում շահագործումից:

Ըստ Նախաբովի՝ շուկայում ցանկացած վառելիքի գին անընդհատ տատանվում է, իսկ ատոմային էներգետիկայի շուկան կայուն է՝ բնական հումքի հաշվին:

Հավելենք, որ թեև հայկական ատոմակայանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, կայանն ընդունակ է դիմակայել 8–9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի: Ի դեպ, կայանի փոխտնօրենի տեղակալ Սևիկյանը իր խոսքում նշեց, որ ժամանակին ատոմակայանը անցել է դրա միջով և ոչ մի՝ նույնիսկ աննշան ազդեցություն չի եղել կայանի աշխատանքի վրա: Խոսքը գնում է Սպիտակի երկրաշարժի մասին: Թեև ատոմակայանը էպիկենտրոնից բավական հեռու է գտնվել, սակայն երկրաշարժը զգացվել է նաև ատոմակայանին հարող տարածքում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества