Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռադիոն Հայաստանում հիմնականում դրվեց երաժշտական ռելսերի վրա

ОБЩЕСТВО
« Ռադիոն շեշտը դրեց ավելի շուտ այն երաժշտության վրա, որն առավել մեծ սպառում ունի՝ ռուսական էստրադայի (իր բոլոր մոդիֆիկացիաներով, ընդուպ մինչեւ «գողական» պոետիկան) եւ հայկական փոփի (ներառյալ թեթեւ ու կոշտ ռաբիզ ոճավորումները) »

Ռադիոն մեդիայի այն տեսակն է, որը հասանելիության առումով մրցակիցներ չունի: Ռադիոն ազատ է ժամանակատար ու ծախսատար վիզուալ բաղադրիչից եւ դրա շնորհիվ կարողանում է լինել թե՛ օպերատիվ, թե՛ չպարտադրող (ֆոնային): Այսինքն՝ այնպիսին, ինչպիսին ուզում է:

Հայաստանում ռադիոյի պահանջարկն առավել զգացվեց անկախության առաջին տարիներին, երբ ծանրաքարշ հեռուստատեսությունը չէր հասցնում բավարարել լսարանի ցանկությունները (նաեւ օբյեկտիվ պատճառներով, քանի որ էլեկտարէներգիայի հովհարային անջատումները հեռուստատեսությունը դարձրին անդամալույծ մեդիա):

Իսկ ռադիոն ծաղկեց, որովհետեւ՝

ա) անխափան աշխատող միակ մեդիան էր, որի սարքերը կային գրեթե բոլորի տանը,

բ) սկսեց հեռարձակել այն երաժշտությունը, որը սովետական տարիներին փակի տակ էր,

գ) հայտնվեցին նոր սերնդի լրագրողներ ու հաղորդավարներ, որոնց խոսելաոճը կարծրատիպերից դուրս էր, կարելի է ասել՝ մարդամոտ: Իսկ դա գրավիչ ու թարմ էր:

Բայց բավականին արագ ռադիոն զիջեց իր դիրքերը: Պատճառներից հիմնականը, թերեւս, այն էր, որ լուրջ ներդրումներ չեղան (այդ թվում՝ նաեւ գաղափարային):

Շատ ռադիոկայաններ կարծես սահմանափակվեցին երաժշտության նոն-ստոպ թողարկմամբ: Իսկ այն կայանները, որոնք հավակնում էին սեփական դեմքը (ավելի ճիշտ՝ ճանաչելի ձայները) ունենալ, ստիպված էին տարեցտարի լսարան կորցնել: Թարմ արյունն ու ոճը լավ է սկզբնական շրջանում, հետո պետք է գա նաեւ բովանդակային որակը, այլապես լսարանի կորուստն անխուսափելի է:

Ռադիոյի բումը կանգ առավ, եւ սկսվեց առանց այդ էլ փոքր լսարանի մասնատումը, նեղացումը ու, եթե կարելի է այդպես ասել, կոնկրետացումը, որը պայմանավորված էր հիմնականում երաժշտական նախասիրություններով: Վերջին տարիների ռադիոկայանների ցանկը հիմնականում խմբագրվեց ըստ երաժշտական ժանրերի:

Որոշ կայաններ անհետացան (օրինակ՝ «Ռադիո Ջազ»-ը, «Նոր ռադիո»-ն), առաջ եկան ավելի զանգվածային երաժշտություն սփռողները («Ռադիո Ջան»-ը, «Լավ Ռադիո»-ն): Եվ եթե ճիշտ է այն պնդումը, թե մենք այն ենք, ինչ լսում ենք, ուրեմն, մենք հիմա այսպիսին ենք:

Radio_Research_2011Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2011թ. նոյեմբերին

Radio_Research_2015Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2015թ. սեպտեմբերին

Այս հետազոտությունը կատարել է Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, որն արդեն չորս տարի շարունակ պարբերաբար ուսումնասիրում է ռադիոշուկան: Ռադիոլսարանի վերջին հետազոտությունը անցկացվել է 2015 թ.-ի օգոստոսի 28-ից- սեպտեմբերի 8-ը Երեւանում: Հարցումները կատարվել են հեռախոսով՝ հաշվի առնելով Հայաստանի համամասնությունն ու սեռատարիքային կազմը: Հարցվողները 800-ն են:

Յուրաքանչյուր եռամսյակը մեկ կատարվող հարցումները թույլ են տալիս ռադիոլսարանի նախընտրությունը հասկանալ: Դա հետաքրքիր է ոչ միայն գովազդատուների, այլեւ սոցիոլոգների տեսանկյունից:

Այս չորս տարիների ընթացքում ռադիոլսարանը փոքր-ինչ նվազել է:

Listening_to_the_radio_2011Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2011թ. նոյեմբերին

Listening_to_the_radio_2015Ռադիոշուկայի ուսումնասիրություն, որը կատարվել է 2015թ. սեպտեմբերին

Համենայնդեպս, պարզ է, որ ռադիոն շեշտը դրեց ավելի շուտ այն երաժշտության վրա, որն առավել մեծ սպառում ունի՝ ռուսական էստրադայի (իր բոլոր մոդիֆիկացիաներով, ընդուպ մինչեւ «գողական» պոետիկան) եւ հայկական փոփի (ներառյալ թեթեւ ու կոշտ ռաբիզ ոճավորումները):

Լուրերն ու տեղեկատվական ծրագրերն այդպես էլ չհավասարակշռեցին երաժշտության հեղեղը: «Խոսող» ռադիոյի տեսակը, ի տարբերություն «երգող» ռադիոյի, հիմնականում ներկայացվեց «Լրատվական ռադիո»-ով եւ հանրային ռադիոյով: Դա, թերեւս, բնական էր, քանի որ երաժշտությունը հեշտ է կազմել ու խմբավորել, եւ ռադիոն Հայաստանում դրվեց հեշտ ռելսերի վրա:

Ռադիոունկնդրումը հիմնական գործունեությանը զուգահեռ կատարվող մի պրոցես է: Ասենք՝ ռադիո ես լսում ավտոմեքենա վարելիս եւ ճանապարհ ուղեւորվելիս: Նաեւ ստեղծագործելիս (նկարելիս կամ ճաշ եփելիս):

Այդ դեպքում ընտրում ես այն կայանը, որը քո փոխարեն քո սիրած երաժշտությունը կընտրի: Նաեւ լեզուն ու ժանրը:

Այժմ կարող ենք լսել «Ռուսկոյե ռադիո» (ռուսական անծայրածիր էստրադայով), «Ավտոռադիո» (կիսառուսերեն-կիսահայերեն խոսող հաղորդավարներով), «Ռադիո շանսոն» (բնականաբար, ռուսական բանտային երգացանկով), հայալեզու, բայց արաբա-թուրքական մեղեդային կառուցվածքով երգեր հեռարձակող «Ռադիո Ջան», հայկական փոփ-ռաբիզ «Լավ Ռադիո» եւ էլի տարբեր երաժշտական կայաններ, որոնք մեծ ջանքեր չեն պահանջում ու աշխատում են փոքր լսարանի համար:

«Ռադիո Երեւան»-ն, օրինակ, փորձում է ավելի զուսպ ու որակյալ երաժշտություն հեռարձակել, «Ռադիո Վան»-ը աշխատում է պահպանել իր լսարանը երկլեզու հաղորդումներով:

Հետաքրքիր է, որ այսօր Հայաստանում ռադիոն որքան հայալեզու, այնքան էլ ռուսալեզու է: Եվ խոսքը ոչ միայն երգերի բառերի, այլեւ հաղորդումների մասին է: Սա, թերեւս, լրացուցիչ ուսումնասիրություն է պահանջում: Միգուցե ռուսերենը ապագայի լեզուն է, եւ ռադիոկայանները դա առաջիններից են հասկացել: Իսկ միգուցե հենց լեզվի ընտրությունն է խանգարում առաջընթացին: Սա անհայտ է:

Հայտնի է միայն, որ ռադիոն Հայաստանում իր լավ օրերը չի ապրում: Ե՛վ ֆինանսներ են պետք, եւ՛ նոր գաղափարներ:

Նունե Հախվերդյան

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества