Էրդողանը հայտարարել է, թե քրդամետ կուսակցության քարոզարշավն իրականացնում է Օբամայի խումբը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում խոհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զավեշտալի հայտարարություն է արել նախընտրական պայքար տանող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության վերաբերյալ:
Վկայակոչելով թուրքական Diken լրատվականը, Էրդողանը հայտարարել է, թե ԺԴԿ քարոզարշավն իրականացնում է «գերագույն ուղեղը»:
«Կուսակցության քարոզաշավն իրականացնում է Օբամայի քարոզարշավն իրականացրած խումբը»,- ասել Էրդողանը՝ հավելելով, որ «գերագույն ուղեղը» խորհուրդ է տվել ԺԴԿ-ին «ահաբեկչություն իրականացնել»:
Էրդողանի նման հայտարարությունից հետո ԺԴԿ առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և գրել. «Տես, նման բան կա, իսկ դու ինձ չէիր էլ ասում»:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



