Փաստարկները, թե ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք փչացնելու, չեն համապատասխանում իրականությանը. Բաբուխանյան
ПОЛИТИКАԱյսօր ԱԺ «Ելք» խմբակցությունը հրավիրել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին լսումներ, որին մասնակցում էին քաղաքական գործիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ:
Past.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում ասաց, որ կարող ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց պետք է պատասխան տալ այն 200 հազար քաղաքացիներին, որոնք աշխատում են ՌԴ-ում և ԵԱՏՄ այլ երկրներում՝ դրանով պահելով իրենց ընտանիքները:
Ըստ նրա՝ մենք պետք է հասկանանք, որ ոչ ոք մեզ աշխարհում պարտք չէ, որ մեր փոխարեն ինչ-որ բան տա, մեր փոխարեն գումարներ ներդնի, աշխատի, կռվի, մեր փոխարեն զինվի: «Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ մեր երկրի հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների հետ: 1.5 մլն հայեր ՌԴ-ի հետ ունեն երկքաղաքացիություն, ի՞նչ կլինի, եթե մեր հարաբերությունները փչացնենք»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ փաստարկները, թե ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք փչացնելու, չեն համապատասխանում իրականությանը: «Ես ձեզ վստահեցնում եմ՝ այն օրը, այն րոպեին, երբ ՀՀ-ն դուրս կգա ԵԱՏՄ-ից, մեր տեղը կզբաղեցնի Ադրբեջանը, Ադրբեջանը երազում է դառնալ ԵԱՏՄ անդամ: Այս քայլով մենք շատ մեծ, հսկայական նվեր կտանք Ադրբեջանին և Թուրքիային»,- կանխատեսեց Հայկ Բաբուխանյանը:
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Посол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификации
3
«Табу» исторической памяти: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.



