Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կորցրել ենք Հայաստանի ավիացիոն շուկան»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը

Զրույցը վարել է Աննա Բադալյանը

–  Պարո՛ն Ադբաշյան, ԱլԳ 5–րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և ԵՄ–ի միջև ավիացիոն համաձայնագիր է նախաստորագրվել: ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ նոր համաձայնագիրը կավելացնի ուղևորների թիվը մոտ 87000–ով և ավելի քան €16 մլն–ի շրջանառություն կապահովի: Իրատեսակա՞ն են այս սպասելիքները, հաշվի առնելով, որ ՀՀ–ի ավիացիայի ոլորտում առկա իրավիճակն այդքան էլ նախանձելի չէ:

–  Ես համաձայնագրին դեռ ծանոթ չեմ, բայց մինչ այդ կարևոր խնդիր կա՝ մենք սեփական ավիացիա չունենք: Բացի այդ, ինձ հաճախ են հարցնում, թե ի տարբերություն Վրաստանի, ինչո՞ւ են մեզ մոտ ավիատոմսերը մոտ երկու անգամ ավելի թանկ: Եթե ոլորտն ուսումնասիրենք, կհասկանանք, որ երկու պատճառ կա: Առաջինը՝ Թբիլիսիի օդանավակայանի ծառայությունների գները մոտ երկու անգամ ավելի էժան են «Զվարթնոց» օդանավակայանի գներից: Երկրորդ պատճառը սեփական ավիացիա չունենալն է: Եթե ունենայինք սեփականը, կկարողանայինք մեր բնակչության շահերը պաշտպանել այն ժամանակ, երբ տոմսերի գները կտրուկ բարձրացան: Իսկ գները բարձրացան, քանի որ մրցակցություն չկար: Ռուսական շուկայում կառավարությունը ճնշում է իր սեփական ավիաընկերություններին, որ էժան գներով թռչեն: Որոշ ուղղություններ նաև սուբսիդավորում են: Հիմա այդ ռուսաստանյան ընկերությունները լավ շահույթ ունենալու համար առանց որևէ մրցակցության օգտվում են հայաստանյան շուկայից:

–  Մատնանշեցիք ռուսական շուկան: Բացի Ձեր նշածից, ոլորտին քաջատեղյակ մասնագետները համոզված են, որ ռուսական «Աէրոֆլոտ»–ը հստակ մենաշնորհային դիրք ունի մեր շուկայում: Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք եվրոպական փորձ ունենալ, հաշվի առնելով, որ համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո նախատեսվում է նաև եվրոպական փորձի ներդրում:

–  Խնդիրն այն է, որ ամբողջ քաղաքականությունը պետք է այնպես իրականացվի, որ սեփական ավիացիա ունենանք: Մենաշնորհն այդքան մեծ նշանակություն չունի: Տեսեք, թե ինչպես է զարգանում, օրինակ, Ադրբեջանի ավիացիան: Այնտեղ գրեթե ամեն ինչ պետական է: Իրենց մոտ նույնպես տոմսերն ավելի էժան են: Շատ արագ զարգանում է ոլորտը, ամբողջ աշխարհով թռիչքներ են իրականացնում, ձեռք են բերում ամենաժամանակակից ինքնաթիռները:

Մոտ երկու շաբաթ առաջ մի մարդու բացատրում էի, թե ինչպես է ստեղծվում թռիչքային ուղիների ցանցը: Մաթեմատիկայում հատուկ բաժին կա՝ կոչվում է «Теория сетей»: Խորհրդային շրջանում մի բան առաջարկելուց առաջ այն հիմնավորում էին գիտությամբ: Այդ թեորիայով հիմնավորում էինք, որ մենք այդպիսի ցանց պետք է ունենանք: Տեսե՛ք, սարդն այս թեորիայից գաղափար չունի, բայց իր սարդոստայնը սարքում է հենց նշված թեորիայի հիմունքներով: Հիմա Երևանից այդպիսի «ուղիղ գծեր» պետք է լինեն, որոնք համապատասխանում են մեր ժողովրդի շահերին: Այդ ցանցի միջոցով պետք է կապել բոլոր հայ համայնքները ՀՀ–ի հետ: Երևան–Լոս Անջելես, Երևան–Սիդնեյ, Երևան–Մոնտեվիդեո և այլն: Բացի այդ, Երևանը պետք է կապել այն կուրորտներին, որտեղ սիրում են թռչել մեր հայրենակիցները: Իսկ հիմա մինչև հասնում են այդ կուրորտներ, մարդկանց հոգին դուրս է գալիս: Ինչո՞ւ չունենք ուղիղ կապ Սիդնեյի հետ: Նույնը նաև Լոս Անջելեսի դեպքում: Մոտ երկու ժամով կարելի է կրճատել թռիչքը, որից հետո համապատասխանաբար նաև տոմսի գինը կնվազի: Այս հարցերը կլուծվեն միայն այն դեպքում, երբ կունենանք սեփական ավիացիան: Բայց քանի որ ուրիշի ձեռքին ենք նայում...

Բացի այդ, հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունը շատ վատ քայլ էր: Իհարկե, կարելի է «բաց երկնքի» քաղաքականություն իրականացնել, բայց մինչ այդ հստակ քայլեր ու լրացումներ էին պետք: Տեսե՛ք, Թբիլիսիում անառողջ մրցակցության միջոցով «Աէրոֆլոտ»–ը փորձեց գները իջեցնել, բայց վրացիներն անմիջապես «Աէրոֆլոտ»–ին արգելեցին թռչել Թբիլիսի: Մենք կարո՞ղ ենք արգելել: Ամբողջ խնդիրը հենց սա է: Մենք կորցրել ենք Հայաստանի ավիացիոն շուկան: Երևանից իրականացվող թռիչքներից ստացված տոմսերի գումարների կեսը պետք է ՀՀ–ին մնային, բայց այդ գումարները մենք նորից բաժանում ենք ուրիշներին:

 

Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах