Պլատինին իրեն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի լավագույն թեկնածու է համարում
СПОРТՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Միշել Պլատինին իրեն լավագույն թեկնածու է համարում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար:
«Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ ես ունեմ բոլոր հնարավորությունները ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում հաղթելու համար: Այն ամենին, ինչ ես ունեմ, հասել եմ սեփական աշխատանքի շնորհիվ: Ես համեստ մարդ եմ, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ լավագույն թեկնածուն եմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար»,- Պլատինիի խոսքը մեջ է բերում ՏԱՍՍ-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բեն Ալ-Հուսեյնը, Ժերոմ Շամպանը, շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ-Խալիֆան, Մուսա Բիլիտին եւ Տոկիո Սեկսվալեն։ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին: