«Արցախ»-ը կազմը հզորացնելու է նոր ֆուտբոլիստներով
СПОРТՖուտբոլի Հայաստանի առաջնության Առաջին խմբի առաջատար «Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը խոսել է թիմի հաջողությունների և առաջիկա անելիքների մասին: «Մեր թիմը Հայաստանի առաջնության Առաջին լիգայի բարձունքում է: Սա բոլորիս աշխատանքի արդյունքն է: Մենք չենք սխալվել և ընտրել ենք ճիշտ ֆուտբոլիստներ, կազմել ենք լավ թիմ և խաղերին հիմնականում ճիշտ մարտավարություն ենք ընտրում: Առաջինը` թիմը միասնական է, տակտիկապես գրագետ է խաղում, ֆիզիկապես պատրաստ է, բալանսավորված, ունի լավ մարզչական շտաբ, լավ նախագահ:
Այս ամենը գումարվում է իրար և բերում է հաջողություն թիմին: Անպայման հզորացնելու ենք թիմը, ներգրավվելու ենք նոր ֆուտբոլիստներ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ և՛ առաջին տեղը պահպանենք, և՛ թիմը հզորացնենք, որպեսզի հաջորդ տարի Բարձրագույն խմբում ավելի ուժեղ լինենք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եսայանի խոսքն է մեջբերում «Արցախի» մամուլի ծառայությունը: