Պուտինը Կրեմլում ընդունել է Յուրի Խաչատուրովին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Խաչատուրովի առաջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել Կրեմլում:
Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովը: Հանդիպման նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ:
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին՝ երեք տարի ժամկետով:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
Политическая месть ценой экономической безопасности: «Паст»
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



