ԱՄՆ-ի նախագահի հանրապետական հավակնորդները երրորդ բանավեճի ընթացքում քննարկել են տնտեսությունը
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների՝ երրորդ համազգային հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնք հոկտեմբերի 28-ի երեկոյան կայացել են Բոուլդերում (Կոլորադոյի նահանգ), գլխավորը եղել են համերկրային բյուջեի ծախսերի կրճատումը, հարկային օրենսդրության վերանայումը, ներգաղթի բարեփոխման անհրաժեշտությունը եւ ելույթները քաղաքական ախոյանների՝ դեմոկրատների դեմ: Բանավեճերում, որոնք տեղի են ունեցել «Ձեր փողերը, ձեր քվեն» նշանաբանի ներքո, իրենց տնտեսական ծրագրերն են շարադրել տասը հավակնորդներ, որոնք վայելում են պոտենցիալ հանրապետական ընտրողների առավելագույն պաշտպանությունը:
Նրանք են՝ պաշտոնաթող նյարդավիրաբույժ աֆրոամերիկացի Բեն Քարսոնը, միլիարդատեր-ձեռնարկիչ Դոնալդ Թրամփը, Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քառլի Ֆիորինան, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Տեխասի նահանգից սենատոր Թեդ Քրուզը, սենատորներ Ռենդ Փոլը եւ Մարկո Ռուբիոն, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիկը:
Թրամփը շեշտը դրել Է սովորական դարձած թեմայի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա: Նա կրկնել Է Մեքսիկայի հետ սահմանին «հազար մղոն երկարությամբ պարիսպ» կառուցելու, բայց «այնտեղ օրինական ներգաղթյալների համար գեղեցիկ մեծ դարպասներ թողնելու» իր առաջարկությունը:
Քարսոնը, որը վերջին հարցումների արդյունքներով ընտրարշավի սկսվելուց ի վեր առաջին անգամ դարձել Է առաջատար եւ առաջ անցել Թրամփից, կենտրոնացել Է հարկային օրենսդրության բարենորոգության վրա:
Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնի պաշտոնական թեկնածուն կհայտարարվի 2016 թվականի հուլիսի 18 – 21-ը Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) կայանալիք ազգային համագումարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



