Անգելա Մերկելը եւ Լի Կեցյանը կարեւորել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը
МЕЖДУНАРОДНОЕՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը եւ հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Պեկին ժամանած ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հայտարարել են Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով:
«Չափազանց կարեւոր Է օգտվել այդ ճգնաժամի քաղաքական լուծման հնարավորությունից եւ հաստատել հավասար, համապարփակ ու անկեղծ երկխոսություն»,-հայտարարել Է Չինաստանի կառավարության ղեկավարը:
«Մեզ հարկավոր Է դիվանագիտական, քաղաքական լուծում: Այն շտապ հարկավոր Է գտնել»,-իր հերթին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլերը: «Ներկայում կան այն բանի նշանները, որ կհաջողվի ստեղծել այնպիսի ձեւաչափ, որը թույլ կտա մեկտեղել բոլոր անհրաժեշտ մասնակիցներին»,-ընդգծել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



