Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարության նախագծով փոխվում է պետական պարտքի կառավարման մեթոդաբանությունը, բայց այն չի կարող այսօր կիրառվել. Թ. Մանասերյան

ПОЛИТИКА

Կառավարության առաջարկած օրենքի նախագծով փոխվում է պետական պարտքի կառավարման մեթոդաբանությունը: Այն չի կարող այսօր կիրառվել, բայց տեսանելի ապագայում ամեն ինչ պետք է նայել այն տրամաբանության մեջ, որպեսզի մեզ մոտ լինի կառավարելի պետական պարտք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ «Պետական պարտքի մասին» օրենքի նախագծի փոփոխությամբ նախատեսված է պարտք-ՀՆԱ հարաբերակցության շեմը իջեցնել:

«Այն, ինչ մենք ունենք, անընդունելի է: Դա Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջն է, որի մեթոդաբանությամբ հաշվարկված է, որ արտաքին պետական պարտքը 60 տոկոսից պետք է չանցնի, այսինքն` թույլ է տալիս մինչև 60 տոկոս աճել: Դրանք տնտեսական սպառնալիքներ են: Եթե մենք մեր ստեղծածի 60 տոկոսն արտաքին պարտքին տանք, 40 տոկոսով հազիվ կարող ենք գոյատևել»,- նշեց նա:

Հայաստանի կառավարությունն այժմ առաջարկում է, որ պետական պարտքը ոչ թե 60 տոկոսի շեմը հատի, ընդհանուր պետական պարտքը 40 տոկոս և առանձին դեպքերում ավելի լինի: Թաթուլ Մանասերյանը ֆինանսների նախարարության նախաձեռնությունը  ճիշտ մոտեցում է համարում: Նա նշում է, որ երկու տասնամյակից ավելի ՀՀ տարբեր կառավարություններին առաջարկվել է այս մեթոդաբանությանն անցնել, բայց դրան ականջալուր է եղել միայն ներկայիս գործադիրը: Ըստ նրա՝ օրենքի նախագծի մշակման հարցում բավական լուրջ աշխատանք է տարվել ֆինանսների նախարարությունում, որին մասնակցել են նաև անկախ փորձագետներ:

«Օրենքն ասում է, որ ոչ թե 60 տոկոսը հատի, այլ ասում է 40 տոկոս և ավելի առանձին դեպքերում: Այսինքն` խոսքը չի վերաբերում է հենց այսօրվան: Ֆինանսների նախարարությունը շատ լավ գիտակցում է, որ դա չի կարող այսօր կիրառվել, բայց տեսանելի ապագայում ամեն ինչ պետք է նայենք այն տրամաբանության մեջ, որպեսզի  մեզ մոտ լինի կառավարելի պետական պարտք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 23-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է «ՀՀ բյուջետային համակարգի» և «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը, որը ուղղված է հարկաբյուջետային նոր քաղաքականությանը: «Պե­տական պարտքի մասին» գործող օրենքի համաձայն՝ ՀՀ-ն կարող է իր համախառն ներքին արդյունքի մինչև 60 տոկոսը հասնող պարտք ունենալ, իսկ կառավարությունը նոր նախագծով պատրաստվում է պետական պարտքի շե­մը փոխել:

Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է. «Նշել ենք երեք շեմ՝ 40, 50 և 60 տոկոս: Եթե պարտքը 40 տոկոսից ավելի է, պետք է աշխատի այն նորմը, որ քո կապիտալ ծախսերը պետք է ավելի լինեն, քան պակասուրդը: Եթե 50 տոկոսից ավելի է, ապա կոշտացնում ես պայմանները, կանոն ես դնում ընթացիկ ծախսերի աճի վրա: Իսկ եթե 60 տոկոսից գերազանցում է, ավելի կոշտացնում ես, որ ընթացիկ ծախսերը կապես նաև միջին եկամուտների հետ»:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ կոշտացումը բնական գործընթաց է, որը ներկա պայմաններում այլընտրանք չունի. «Այն քաղաքականությունը, որ վարվում է պարտքի կառավարման բնագավառում, ենթադրում է, որ ավելի խիստ և կոշտ շրջանակների մեջ պետք է դրվեն պահանջները: Եթե այսօր վերցնենք այն մեթոդաբանությամբ, որը արդեն մշակվել է պետական պարտքի կառավարման հարցում, մենք արդեն սպառնալիքի դաշտում ենք»:

Այժմ Հայաստանի արտաքին պարտքը 6.4 մլրդ դոլար է կազմում, որը ՀՆԱ հետ հարաբերակցությամբ, ըստ տնտեսագետի, 60 տոկոսից արդեն անցել է: Նրա խոսքով՝ արտաքին պետական պարտքի 60 տոկոսանոց շեմի հատումը հարաբերական հասկացություն է: Հիմնականում պետք է ուշադրություն դարձնել պարտքի օգտագործման արդյունավետությանը: Մանասերյանի կարծիքով՝ այս հարցում առավել կարևոր հանգամանքն այն է, որ մինչ կառավարության կողմից նոր պարտք վերցնելը Ազգային ժողովը պետք է հաստատի այն: Օրենսդիրում քննարկումների ժամանակ պետք է լուրջ հիմնավորումներ բերվեն, թե ինչու է կառավարությունը վերցնում այս կամ այն պարտքը:

«Երկու տարի առաջ ՀՀ-ում պետական պարտքը տարանջատվեց երկու մասի՝ կառավարության պարտք և կենտրոնական բանկի պարտք: Սա նշանակում է արհեստականորեն կառավարության պարտքն ավելի նվազեցվեց, իրականում ավելի բարձր է ՀՆԱ-ի համեմատ: Բայց համախառն ներքին արդյունքի համեմատ պետք է այնպիսի մակարդակ նշվի, որը տանելի է, հետագայում հնարավոր լինի սպասարկել: 60 տոկոսն արդեն շատ բարձր մակարդակ է»,- նշեց նա:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян