Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ քաղաքական կյանքում վակուում է, որը կարող է նոր, ավելի լուրջ քաղաքական հարթակ ձևավորելու նախադրյալ լինել. Դ. Սանասարյան

ПОЛИТИКА

Ներքաղաքական իրավիճակի, ընդդիմադիր դաշտի պասիվության և քաղաքական կյանքում հնարավոր զարգացումների մասին Tert.am-ը զրուցել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի հետ: 

-Պարո՛ն Սանասարյան, ինչո՞վ եք պայմանավորում ընդդիմադիր դաշտի պասիվությունը: 2016թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունները պաստիվ են, գրեթե ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեն գալիս:

- Եթե առհասարակ նայենք քաղաքական դաշտի ակտիվությունների ցիկլին, ապա հիմնականում ակտիվություն տեղի է ունենում ընտրություններից առաջ և հետընտրական պրոցեսներում: Հայաստանում քաղաքական դաշտն առհասարակ ճգնաժամի մեջ է՝ և ընդդիմությունը, և իշխանությունը, որը ես որոշակի օրինաչափ եմ համարում: Հույս ունեմ, որ այս ամեն ինչը հիմք է դառնալու նոր, ավելի լուրջ քաղաքական հարթակ ձևավորելու, սա լավ նախադրյալ կարող է լինել: Այսինքն՝ վակուում է ստեղծված, որը չի կարող երկար ժամանակ շարունակվել, և անկախ ամեն ինչից սկսվելու է նոր պրպտումներ, նոր պրոցեսներ, որ այս վիճակից դուրս գանք: Իսկ քաղաքական դաշտի ճգնաժամը բառացիորեն կապված է երկրի առօրյա կյանքի հետ և նշանակում է, որ երկիրն է ճգնաժամի մեջ: 

- Նշեցիք, որ քաղաքական դաշտում ակտիվություն է լինում ընտրություններից առաջ և հետո, բայց ապրիլի 2-ի ընտրություններին չհետևեցին հետընտրական գործընթացները:

- Գիտե՞ք ինչի համար, որովհետև իշխանությունները փոխեցին խաղի կանոնները, տրամաբանությունը: Տեսեք, նախագահական ընտրությունների ժամանակ, կոպիտ ասած, ժողովուրդը բաժանվում էր երկու գույնի՝ սևի և սպիտակի, և կռիվը նրանց միջև էր տեղի ունենում: Իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ սևն ու սպիտակը շատ հեղհեղուկ էր, այսպես ասած ցիրուցան եղած էր և չկար միաբանված պայքար, դրա համար մենք ունեցանք այս իրավիճակը: Կարծում եմ՝ սա լուրջ դաս կլինի հետագայում մեր քաղաքական ուժերի համար, որ իրենց դիրքավորումը, պայքարի մարտավարությունն այլ ձև մշակեն:  

- Ձեր ասած ճգնաժամային իրավիճակից նոր, ավելի մեծ թափով փոփոխությունը հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» նախաձեռնի:

- Այդ հարցով պետք է խոսեք «Ժառանգության» ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ: Ես այդ մարմիններից որևէ մեկի մեջ չկամ, շարքային կուսակցական եմ: Կուսակցության անունից ես չեմ կարող որևիցե բան ասել:

-Իսկ ընդհանրապես, ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն ընդդիմադիր դաշտում, որպեսզի Ձեր նշած ճգնաժամից  դուրս գալու ավելի մեծ հնարավորությունն օգտագործվի: 

-Պետք է խնդիրը հստակ ձևակերպել, հետո ասել, թե խնդրի լուծումը ինչպես են պատկերացնում: Խնդիրը ձևակերպելը հետևյալն է՝ կա իշխանություն, որը տարիներ շարունակ իշխանությունը բռնազավթել է, որևիցե ձևով չի թողնում, որպեսզի օրինական ճանապարհով մեկ այլ ուժ գա իշխանության: Մենք գիտենք, որ նախագահի թեկնածուներ են եղել, որում իշխանության հաղթանակը չի եղել: Ես ավելի շատ հակված եմ, որ դա ընդդիմության հաղթանակն է եղել, ուղղակի ընտրության արդյունքները փոխվել են: Տարիներ շարունակ այս է տեղի ունենում, տարիներ շարունակ կոռոզիայի է ենթարկվում քաղաքական դաշտը և սա լրջագույն խնդիր է:

-Եթե ընտրական գործընթացներով հնարավոր չէ փոփոխության հասնել, այդ դեպքում ի՞նչ պետք է արվի: 

-Դրա համար պետք է ընդվզում, որի արդյունքում իշխանությունը կբերվի իրավական դաշտ և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու իրավական պրոցեսը տեղի կունենա: Կձևավորվի ժամանակավոր կառավարություն, նոր իշխանությունների ընտրություն և երկիրը կգնա բնականոն հունով: Անկախությունից ի վեր մենք սրանք ենք ձգտում:

-Ժողովուրդն էլ ընտրություններից հետո կարծես հույսը կորցրած վիճակում է, մարդիկ արտագաղթում են: Ինչպե՞ս պետք է ընդվզում լինի:

- Հույսը չի կորել: Ուղղակի ժողովրդի շահի դեմ երկար ժամանակ կամային գործողության է եղել: Այս երկարատև պայքարի ընթացքում մարդիկ փորձել են մի բան անել, հետո բիրտ ուժ է կիրառվել նրանց նկատմամբ: Սրանում իրենց մեղքն են ունեցել նաև ընդդիմադիրները, բայց հիմնական մեղքը իշխանությանն է: 

-Այսինքն, դուք հավատո՞ւմ եք, որ ժողովուրդը ոտքի կկանգնի: 

-Այո՛, ուղղակի պետք է ժողովրդին ճիշտ առաջարկ արվի:

-Ո՞վ պետք է նման առաջարկ անի:

-Ովքեր որ իրենց վրա պատասխանատվությունը կվերցնեն ընդդիմադիր դաշտից:

-Նման ուժ հիմա Հայաստանում կա՞:

-Այս պահի դրությամբ նման ուժ չկա, որը պատրաստ է իշխանությանը ձեռնոց նետել: Բայց կարող եմ ասել, որ այս պահին ձևավորվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը, որի ներկայացուցիչն եմ նաև ես, և որը փորձում է իր գործունեությունն այնպես մշակել, որ ժողովրդին այդ ճիշտ առաջարկը ներկայացնի:

-Ձեր պայքարն ի՞նչ հաջողություն կարող է գրանցել:

-Ընթացքը ցույց կտա, մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք տանում:

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян