Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերգեյ Շաքարյանցը բռնում է մեծագույն սուտը՝ Հայաստան–ԵՄ համաձայնագիրը չի փրկի ո՛չ երկրին, ո՛չ ժողովրդին

ПОЛИТИКА

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը մշտապես դեմ է ԵԱՏՄ, ԵՄ կամ այլ կարգի միություններին անդամակցելուն, գրում է «Փաստ» օրաթերթը,  քանի որ երկիրը, ցանկացած միության կազմի մեջ մտնելով, որոշակի տոկոսով զրկվում է սեփական սուվերենությունից:

Նա դեմ է նաև, որովհետև իր դիտարկմամբ միություններին անդամակցելուց հետո հարաբերությունները վերածվում են «ստորադաս–վերադաս» ձևաչափի: Բացի այդ, եթե այդ ամենով հանդերձ այս կամ այն միությունը սկսում է Հայաստանի դեմ քաղաքականություն վարել, ապա նման միություններն, ըստ Շաքարյանցի, միանգամից դառնում են մերժելի:

«Նման դեպքերում ինձ համար ամեն ինչ վերածվում է շոուի, որն իրականացնում են մեր իշխանավորներն ու մեծահարուստները:Ինչ–որ բիզնես կապեր զարգացնելու համար նրանց անշուշտ ձեռնտու են նման միությունները, բայց պետք է նայել, թե դրանից ինչ օգուտ կարող է ունենալ սովորական ժողովուրդը, ով ոչ բիզնես կապերի կարիք ունի, ոչ էլ համաձայնագրերի տված հնարավորություններից օգտվելու հնարավորություն: Այնպես որ, եթե ասվում է, որ այս կամ այն համաձայնագիրը ժողովրդի համար է, ապա դա մեծագույն սուտ է»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի խոսքով՝ Եվրամիությունն ինքը սուվերեն միություն չէ և Միացյալ Նահանգներում գործող նեղ շրջանակների թելադրանքով է գործունեություն ծավալում և քաղաքական կամ տնտեսական սանկցիաներ կիրառում այս կամ այն երկրի դեմ: Եվ այդ պարագայում հարց է ծագում, թե Հայաստանն արդյո՞ք պատրաստ է մասնակցել, օրինակ՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներին, թե՝ ոչ:

«Բացի այդ, Հայաստանի բնակչությունը պատրա՞ստ է գերզարգացած երկրների կողմից «հրամցվող» զրկանքները տանել, թե՝ ոչ: Դրանից բացի Եվրամիությունը ԱՄՆ–ի թելադրանքով տասնամյակներ շարունակ վարել է հակաիրանական քաղաքականություն: Այս պարագայում, հետաքրքիր է իմանալ, որ եթե Եվրամիությունը «առաջարկի» Հայաստանին մասնակցել հակաիրանյան քաղաքականությանը, ապա մեր իշխանությունները պատրա՞ստ են դրան: Անձամբ Սերժ Սարգսյանը հաշվարկե՞լ է, թե նման պարագայում ինչ հնարավոր զրկանքների առջև կկանգնի ժողովուրդը»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Մնացած բոլոր հարցերը մղվում են հետին պլան, և քաղաքական վերլուծաբանի կարծիքով ո՛չ երկրի ժողովուրդը, ո՛չ էլ իշխանությունները պատրաստ չեն նման զրկանքներ կրել: Եվ այդ պարագայում ում վրա ենք մեր հույսը դնելու՝ նրա համար հասկանալի չէ: Արևմուտքով հիացած քաղաքագետները չեն էլ պատկերացնում, որ Արևմուտքում ապրող բնակչության առնվազն 50%–ը պարտքով է ապրում: Եվ ստացվում է, որ այդ նույն բանն են պատրաստվում հրամցնել մեր ժողովրդին, որ մարդիկ այլևս շունչ քաշելու ժամանակ չունենան:

«Հարևանների պատճառով քիչ զրկանքներ է կրո՞ւմ, հիմա էլ պետք է ֆինանսապես խեղդված ապրի՞: Հակառուսական, հակապարսկական սանկցիաների և Հայաստանի արտաքին պարտքի նման ծավալների դեպքում Հայաստանը պարզապես չի կարողանա գոյատևել: Հայաստանի համար դրական հեռանկար չի կարող լինել, քանի որ նման հեռանկար չկա ո՛չ տնտեսապես ավելի զարգացած Հունաստանի, ո՛չ Բուլղարիայի, ո՛չ Ռումինիայի և ո՛չ էլ Հունգարիայի համար: Եվ ամենևին էլ պետք չէ վերցնել, օրինակ՝ Լյուքսեմբուրգի օրինակը ու հիանալ դրանով: Այս տարածաշրջանում հնարավոր չէ եվրոպական երկիր կառուցել, քանի որ այստեղ դեռ շատ չլուծված խնդիրներ կան»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքագետի դիտարկմամբ, Հայաստանն ավելի վատ վիճակում է, քան Կուբան կամ Հյուսիսային Կորեան: Եվ թվարկված երկրների անցած ճանապարհն ուսումնասիրելու փոխարեն ինչ–որ հեռանկարների մասին են խոսում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն:

«Մենք ավելի վատ կապրենք, քան Բուլղարիայում կամ ավելի քիչ զարգացած երկրում, քանի որ մենք չունենք ռեսուրսներ և շրջապատված ենք թշնամական տրամադրված երկրներով: Եվ եթե ԵՄ–ի հետ համագործակցության համաձայնագիրը ստորագրելիս մտածել են, որ այն տնտեսական շահույթ կապահովի, ապա չարաչար սխալվում են: Եվ անամոթաբար խաբում են մեր բնակչությանը, ասելով, թե երկիրը կզարգանա: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա ասեմ, որ Իտալիան լինելով ԵՄ անդամ՝ երկար տարիներ է պայքարում է դրա դեմ, բայց նույն Իտալիային որևէ բան չի փրկել ազատվել կոռուպցիայից: Դա էլ է սուտ»,– ասաց Ս. Շաքարյանցը:

 

Արմինե Գրիգորյան

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян