Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՊ սկրինինգները՝ որպես արգանդի պարանոցի քաղքեղի կանխման կարևոր նախապայման

ВИДЕО

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման (սքրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը։ Սկրինինգային ծրագիրը իր մեջ ներառում է պարզ թվացող, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր հետազոտություններ, որոնց արդյունքներով պարզ է դառնում հասարակության շրջանում հիվանդացության մակարդակը և ավելի դյուրին և հասանելի է դարձնում վաղ ախտորոշումը և հետագա բուժումը:

Զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային հետազոտությունները կատարվում են ՀՀ առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակի բուժհիմնարկներում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիանաերում, լիովին ԱՆՎՃԱՐ հիմունքներով, իսկ այն բնակավայրերում, օրինակ` գյուղական, որտեղ ՊԱՊ թեստի իրականացումը հնարավոր չէ, սքրինինգն իրականացվելու է տարածաշրջանային սկզբունքով, այսինքն՝ կանանց կոնսուլտացիայի կողմից կցված մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:

Նշենք, որ բժիշկների արդյունավետ աշխատանքի համար նախարարությունը խրախուսական վարձատրություն է նախատեսել: Խրախուսվելու են այն բժիշկները, որոնք սքրինինգի իրականացման ընթացքում կհատեն սահմանված շեմի նվազագույն սահմանը: Ինչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ հետազոտությունը ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է վերոնշյալ սքրինինգ հետազոտությունում ընդգրկել 30-60 տարեկան կանանց:

Հետազոտությունը կատարվելու է Պապ թեստի հետազոտության միջոցով և, եթե այդ հետազոտության ընթացքում որևէ շեղում հայտնաբերվի, դա դեռ չի նշանակում, որ կինն այդ պահին արդեն ունի քաղցկեղ, բայց նա ունի մեծ ռիսկ` առաջիկա 10 տարիների ընթացքում այն ունենալու` ինչը նշանակում է, որ կինը պետք է լինի բժիշկների շարունակական հսկողության տակ:

Վաղ հայտնաբերման դեպքում արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխարգելել, և հնարավոր է կնոջը լիովին բուժել: Ըստ վիճակագրական տվյալների` վերջին տասնամյակի ընթացքում աշխարհի մի շարք զարգացող երկրների փորձը ցույց է տվել, որ ճիշտ կազմակերպված սկրինինգային հետազոտությունների շնորհիվ հնարավոր է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի նոր դեպքերի թիվն ու մահացությունն 80 տոկոսով: Սա այն արդյունքն է, որը հետագա տարիներում բերելու է հիվանդության իսպառ վերացմանը:

Արգանդի պարանոցի քաղցկեղը զարգանում է շատ դանդաղ, 5-10 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել սքրինինգային հետազոտությունները և հայտնաբերել հիվանդությունը քաղցկեղի զարգացումից շատ ավելի շուտ, և լիովին այն կանխարգելել ու բուժել: Արգանդի պարանոցի քաղցկեղը մեր երկրում ամենատարածված կանացի քաղցկեղային հիվանդություններից է և այն հիմնականում հանդիպում է միջին տարիքի` 35-55 տարեկան կանանց շրջանում:

«Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ներկայացրած վիճակագրության համաձայն` նոր դեպքերի 57%-ը հայտնաբերվում են հիվանդության արդեն իսկ 3-րդ, 4-րդ զարգացման փուլերում, երբ ապրելիության ցուցանիշները ցածր են: Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Հանրային իրազեկում՝ ԶԼՄ-ների, գովազդային հոլովակների և այլ տեղեկատվական նյութերի միջոցով, հանրապետության փորձառու, գլխավոր մասնագետների կարծիքների ներառմամբ ազգային ուղեցույցների մշակում, որոնք հիմնված կլինեն ապացուցողական բժշկության նորագույն տվյալների վրա:

Ծրագրի գլխավոր բաղադրիչներից է նաև առողջապահության առաջնային օղակում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի, բջջաբանների կարճաժամկետ դասընթացները: Առաջնային օղակի մասնագետների վերապատրաստումը կատարվում է՝ Պապ թեստի իրականացման, ինչպես նաև արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և գործընթացի վարման վերաբերյալ:

Պապ թեստը բջջաբանական հետազոտություն է, որի ժամանակ հնարավոր է հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները և այն հայտնաբերելուց հետո՝ լիովին բուժել. «Քանի որ հիվանդությունը հիմնականում զարգանում է 20 տարեկանից բարձր կանանց շրջանում, և քաղցկեղի զարգացումը տեղի է ունենում շատ դանդաղ՝ 5-10 տարվա ընթացքում, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ընդգրկել 30-60 տարիքի կանանց, իսկ հետազոտման հաճախականությունը՝ երեք տարին մեկ անգամ, քանի որ երեք տարին մեկ անգամ իրականացվող սքրինինգը նույնքան արդյունավետ է, որքան ամեն տարի` նվազեցնելով հիվանդության ռիսկը գրեթե նույն տոկոսով»:

Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգ միջոցառումները ԱՆՎՃԱՐ են, և կանանց կոչ է արվում` անպայման հետազոտվել, քանի որ նախաքաղցկեղային վիճակում կնոջ մոտ հիվանդության ոչ մի կլինիկական արտահայտումներ չեն լինում, և կինն իրեն պրակտիկորեն առողջ է զգում: Սակայն հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում այն լիովին կանխարգելվում և բուժվում է: Նյութի աղբյուրը` Yelaket.am

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы