Վիլիանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
СПОРТԿատալոնական «Բարսելոնան» Ֆիլիպե Կոուտինյոյի այլընտրանքը գտել է «Չելսիում»: Այս մասին հայտնում է «Goal.com»-ը:
«Կապտանռնագույնների» համար ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գլխավոր թիրախ է համարվելու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ կարիերան շարունակել Կատալոնիայում, սակայն մերսիսայդյան ակումբը դեռևս չի ցանկանում բանակցություններ սկսել:
Կատալոնացիներին արդեն այլընտրանք են գտել բրազիլացի խաղացողին: Խոսքը գնում է «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի մասին: Բարտոմեուն պատրաստ է վճարել Վիլիանի համար պահանջվող գումարը և առաջիկա ձմռանը ֆուտբոլիստին հրավիրել «Բարսելոնա»:
29-ամյա խաղացողի գործակալը Ժուլիանո Բերտոլուչին է, ով հանդիսանում է նաև Պաուլինյոի գործակալը: Լրատվամիջոցները նշում են, որ նա մեծ դեր է ունեցել Պաուլինյոյի՝ «Բարսելոնա» տեղափոխության մեջ: