Վրաստանի Սահմանադրական դատարանը ապաքրեականացրել է մարիխուանայի օգտագործումը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է «Գիրչի» կուսակցության հայցը և չեղարկել է մարիխուանայի օգտագործման համար նախատեսվող քրեական պատիժը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ մարիխուանայի կրկնակի օգտագործումը քրեական հանցագործություն է համարվում, որի համար ազատազրկում չի նախատեսվում:
Դատարանի որոշմամբ՝ կանեփի և մարիխուանայի օգտագործումը այլևս քրեական հանցագործություն չի համարվի և չի դիտարկվի «թմրամիջոցների ոչ մեծ ծավալներով անօրինական պատրաստում, ձեռքբերում և պահպանում անձնական օգտագործման համար՝ առանց բժշկի նշանակման» հոդվածով:
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել հանգստի իր համար ցանկալի տարբերակը և համապատասխան գործունեություն ծավալել, այդ թվում՝ մարիխուանա օգտագործելը»:
Հայցը Սահմանադրական դատարան է ներկայացրել «Գիրչի» կուսակցության անդամ Գիվի Շանիձեն՝ ընդդեմ Վրաստանի խորհրդարանի: Նրան հաջողվել է ապացուցել, որ մարիխուանայի օգտագործումը կարող է իրականացվել ինչպես բուժական, այնպես էլ հանգստի նպատակով:
Դատարանը նշել է, որ պատասխանող կողմը չի կարողացել ապացույց ներկայացնել այն բանի, որ մարիխուանան իր կենսաբանական և քիմիական հատկություններով այլ թմրամիջոցներ օգտագործելու պահանջ է առաջացնում:



