Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կրկնակի սադրանք Ադրբեջանի կողմից

БЛОГ

Արմեն Հակոբյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ, կարելի է ասել, սեփական մաշկի վրա են զգացել ադրբեջանական կողմի շարունակական սադրանքներին, նրանց հրահրած սահմանային միջադեպերին լղոզված, հավասարության նշանով տված իրենց գնահատականների հետեւանքները: Հենց այն ժամանակ, երբ համանախագահները Արցախից անցնելիս են եղել Ադրբեջանի տարածք, ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենից կրակոցներ են արձակվել: 

Սա ավելին է, քան պարզապես խայտառակ սադրանքը: Սա ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների ու նրանց գործունեության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղակի արհամարհական վերաբերմունքի ցինիկ դրսեւորում է կամ պարզապես «ցուցադրություն»: 
Առավել եւս, որ ՄԽ համանախագահները ոչ թե սոսկ հատում էին շփման գիծը, այլ տվյալ տարածքում նաեւ հրադադարի ռեժիմի դիտարկում էին իրականացնում: 

Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ տարածած տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, երեկ ԵԱՀԿ առաքելությունը Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:

 Բայց. «Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից»,- մասնավորապես նշված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կարժամանակ անց ցանցային լրահոսում հայտնվեցին նաեւ «թվիթերիստ» ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտնած տեղեկություններն ու «դեպքի վայրից» լուսանկարները: Ջ.Ուորլիքը «Թվիթեր» սոցցանցում մասնավորապես գրել է. «Երբ մենք անցնում էինք շփման գիծը, շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին զրահաբաճկոններ հագնել. սա անընդունելի է»: 

Նրա հրապարակած լուսանկարներում պատկերված են ինքն ու գործընկերները՝ ՄԽ ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովը եւ Պիեռ Անդրիոն, նաեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը՝ շփման գիծը հատելու ընթացքում:

 Ամերիկացի համանախագահի ասածներին ու մասնավորապես «սա անընդունելի է» բնորոշմանը դեռ կանդրադառնանք: Մինչ այդ նկատենք, որ «կրակային» սադրանքով չբավարարվելով կամ յուրովի զարգացնելով այն՝ Ադրբեջանն արագորեն դիմեց երկրորդ սադրանքին, այն է՝ տեղեկություն տարածեց, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: 
Բնականաբար մերոնց արձագանքը չուշացավ, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է եւ իրականությանը չի համապատասխանում: Ընդհակառակը, դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել»:

Դե ինչ, ընդհանուր պատկերը եւ եղելությունը պարզից էլ պարզ է: Միաժամանակ արդեն իսկ նկատելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այս խայտառակ միջադեպը համարժեք գնահատականի չի արժանանալու: 

Հարցն այստեղ այն չէ, թե ամերիկացի համանախագահ Ջ.Ուորլիքը ինչ է գրել կամ դեռ էլի ինչ կգրի «Թվիթերում»: Խոսքն ընդհանրապես համանախագահների գնահատականների մասին է: Վերջին հաշվով, միայն Ուորլիքը չէ: Մյուս երկու համանախագահներին էլ կարծեք ոչ ոք չի արգելել թեկուզ սոցցանցային իրենց էջերում, էլ չենք ասում՝ պաշտոնապես արձագանքել եղելություններին եւ կոնկրետ միջադեպին: Ի վերջո կրակոցները միայն Ջեյմս Ուորլիքի համար չեն եղել:

Առհասարակ հետաքրքիր է, թե է՛լ ինչ պետք է տեղի ունենա, որ համանախագահների գիտակցությանը վերջապես հասնի այն պարզ իրողությունը, որ իրենց ամեն մի լղոզված, ոչ հասցեական ձեւակերպումն ընդամենը հանգեցնելու է Բաքվի կողմից նորանոր սադրանքների ու արկածախնդիր դրսեւորումների: 

Այնպիսի տպավորություն է, որ եթե, ասենք, Ալիեւը անձամբ ատրճանակն ուղղի համանախագահներից մեկնումեկի վրա եւ, ասենք, ծանր վիրավորի, ապա նրանք էլի «երկու կողմերին» ուղղված կոչեր կանեն, ինչը, իհարկե, անհեթեթ մոտեցում է: 

Ընդամենը մեկ օր առաջ, ՄԽ ամերիկացի համանախագահը Երեւանում պատմում էր իրենց այցի նախանշած նպատակների մասին: Իրավիճակի վերջին լարվածությանն էլ անդրադարձավ, բայց էլի՝ ոչ մի կոնկրետ արտահայտություն, թե ով է, ի վերջո, հրահրել նման կացություն, ո՞ր կողմը: 

Նման պայմաններում, կարծում ենք, Հայաստանի պաշտոնական արձագանքը բազմապատիկ կոշտ պետք է լինի:

Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?