Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Կազան
СПОРТՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Կազան՝ ուսումնամարզական հավաքի:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հավաքականներն աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն Կազանում: Հավաքը կավարտվի նոյեմբերի 16-ին, որից հետո ընտրանիները կուղևորվեն Հյուսթոն: Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում:
Հայաստանը կանանց մրցաշարում կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Իսկ տղաներից պայքարի մեջ կմտնեն՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը (+105 կգ):