Վանաձորում ամանորյա միջոցառումները կարժենան 5.5 մլն դրամ
ОБЩЕСТВОՎանաձորում սկսվել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Հայքի հրապարակի գլխավոր եղեւնին արդեն զարդարվում է: Բյուջեից այս տարի տոնական միջոցառումների համար հատկացվել է 5.5 մլն դրամ գումար, նախորդ տարվանից 500 հազարով ավելի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը:

Բաժնի պետի խոսքով, քաղաքը տոնական տեսքի բերելու համար օգտագործվելու են ոչ միայն նախորդ տարվա գնված դեկորները, այլ նաեւ` նորերը: Բադյանը խոստանում է` իրենք անելու են հնարավորը` վանաձորցիները տոնական տրամադրությունը ապահովելու նպատակով:
Հատկանշական է, որ Հայքի հրապարակի նախորդ տարվա տոնական տեսքն աննախադեպ շքեղ էր, մի բան, որին վանաձորցին, թերեւս ականատես չէր եղել երկար տարիներ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



