Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 6 համաբուժարաններում անցկացվել է բաց դռների օր
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Սերվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վեց համաբուժարաններում կազմակերպվել է բաց դռների օր: Գաղափարի հիմքում քրոնիկ երակային անբավարարությամբ տառապող հիվանդների վաղ հայտնաբերումն է: Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ըստ իրենց բնակության վայրի նախատեսված հետևյալ համաբուժարաններում.
- Կենտրոն - «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Մալաթիա-Սեբաստիա - «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Դավթաշեն և Աջափնյակ - «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք - «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ
- Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն - «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ
- Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն - «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ
Նախաձեռնությունը քրոնիկ երակային անբավարարության որևէ ախտանիշ՝ ցավ, ծանրության զգացում, այտուց, ոտքերի հատվածում տելեանգիեկտազիաներ ունեցող քաղաքացիների համար է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



