Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին
ОБЩЕСТВОՀայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կհրապարակվի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, դուք այդ մասին կիմանաք»:
Ճշտող հարցին` այսինքն, հրամանագիրը կա՞, Զաքարյանը պատասխանեց. «Երբ որ հրապարակվի հրամանագիրը, կիմանաք»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



