Մեկ օրում գրանցված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են
ОБЩЕСТВО Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։
Բացահայտվել է խարդախության 5, գողության և խուլիգանության 3-ական, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



