Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ–ԵՄ համաձայնագրի քողի ներքո, կամ ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է

ПОЛИТИКА

«Զվեզդա» հեռուստաալիքի հայտնի հաղորդաշարից հետո հայ հասարակության քննադատության թիրախում է հայտնվել ևս մեկ ռուսական հեռուստաընկերություն: НТВ հեռուստաալիքի «Հանդիպման վայրը» հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել ՀՀ–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, բանախոսները ՀՀ–ի վարած քաղաքականությունը նմանեցրել են ամուսնուն դավաճանող կնոջ հետ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում «Փաստ» օրաթերթի լրագրողը փորձել է նախ նախ հասկանալ համաձայնագրի շուրջ ձևավորված ռուսական ագրեսիայի պատճառները, որոնք, կարծես, սկսել են շարունակական բնույթ ստանալ:

Քաղտեխնոլոգի խոսքով, մինչ ստորագրելն առանձնապես նման քարոզչական արշավ չէր նկատվում:

«Մինչև ստորագրելը պաշտոնական Կրեմլի, գուցեև անձամբ Պուտինի հետ բոլոր հարցերը լուծվել էին: Ըստ իս՝ պատահական չէր նաև Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որը ստորագրումից ընդամենը մի քանի օր առաջ եղավ: Կարծում եմ՝ նպատակը մեր ռազմավարական դաշնակցի տրամադրությունները վերջնականապես հասկանալն էր: Պետք է ֆիքսենք, որ պաշտոնական Մոսկվան պաշտոնական մակարդակով դեմ չի եղել, որ ՀՀ–ն մի փոքր ավելի բարձրացնի ԵՄ–ի հետ իր հարաբերությունների մակարդակը»,– «Փաստ»–ի հետ զրույցում շեշտեց Վ. Հակոբյանը:

Իսկ հիմա ի՞նչ է կատարվում. «Մենք պետք է հասկանանք, որ ինչպես ՀՀ–ում, ՌԴ–ում ևս քաղաքական էլիտա կոչեցյալը բավականին խայտաբղետ է: Այսինքն՝ կան տարբեր, թե՛ քաղաքական և թե՛ ֆինանսատնտեսական շահեր: Կան կառույցներ, որոնք բավականին կոշտ են տրամադրված: Մանավանդ այնպիսի երկրում, ինչպիսին ՌԴ–ն է, դրանք սովորաբար ուժային կառույցներն են, հատուկ ծառայությունները, որոնք միշտ ավելի կոշտ քաղաքականություն են վարում:

Իրենք շատ դեպքերում առաջնորդվում են «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսով: Ռուսներն ասում են՝ «свой чужой»: Առավել ևս՝ նման աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Արևմուտքի և ՌԴ–ի հարաբերությունները մեղմ ասած՝ բարիդրացիական չեն: Այդ առումով «Զվեզդա»–ի հաղորդումը նաև այդ շրջանակների վերաբերմունքն էր ՀՀ–ի մանևրելու փորձերի դեմ: Դա ՌԴ ՊՆ–ի տեսակետն էր, գուցեև նախարարի»:

Վիգեն Հակոբյանը նկատեց, որ վերոնշյալ հաղորդումներում հնչող քննադատությունները ոչ միայն բավականին կոշտ էին, այլև բանախոսները հնարավորինս փորձում էին վիրավորել.

«НТВ–ի հաղորդումն ամենակոշտ դրսևորումներն ունեցավ, իսկ НТВ–ն էլ «Գազպրոմ»–ինն է, որն էլ, երևի թե, իր շահերն ունի ՀՀ–ում: Վերջին շրջանում «Գազպրոմ»–ի շուրջ բավականին լուրջ խոսակցություններ են գնում ՀՀ ԱԺ–ում, որոշ քաղաքական ուժեր կասկածի տակ են դնում գործարքները, և այլ հարցեր են բարձրացվում: Կարծում եմ՝ սա էլ ինչ–որ ազդեցություն ունի, որ ընկերությանը պատկանող հեռուստաընկերությունում նման կոշտ ու չափը անցնող հայտարարություններ են հնչում:

Կարելի է քննադատաբար վերաբերվել պետության ղեկավարությանը, բայց անթույլատրելի է, երբ չափն անցնում են, ըստ էության, խաղալով ժողովրդի զգացմունքերի վրա: Ըստ իս՝ այդ կոշտ դեմարշներով միգուցե փորձել են այստեղ ոմանց հասկացնել, որ ինչ–որ պայմանավորվածություններ են խախտում: Ինչպես ՀՀ–ի քաղաքական էլիտայի դեպքում է, ՌԴ–ում էլ միգուցե ոմանք իրենց շահերից ելնելով ինչ–որ քայլեր են անում:

Ոմանք պատասխան են տալիս այստեղից հնչող որոշակի դրսևորումներին, ոմանք իրենց քաղաքական կամ ռազմական մանևրներն են անում: Այսինքն՝ հասկացնում են իրենց կոլեգաներին, որ դժգոհ են: Մեծ հաշվով՝ ՀՀ–ԵՄ այս համաձայնագրի քողի ներքո ռուսաստանյան էլիտայի որոշ շերտեր փորձում են առիթն օգտագործել՝ ինչ–ինչ շահեր առաջ տանելու համար»:

Հարցին, թե ստեղծված քարոզչական արշավը ՀՀ–ում հակառուսական տրամադրությունների սրման պատճառ կարո՞ղ է լինել, քաղտեխնոլոգը պատասխանեց.

«Բնականաբար: Եթե այս պրոցեսները շարունակվեն, և պարբերական բնույթ կրեն ազգային արժանապատվությանն ուղղված վիրավորանքները, ապա հակադիր ռեակցիա է լինելու: Հիմա ժամանակն է, որ պաշտոնական մակարդակով փորձեն այս հարցերը լուծել: Պետք է ֆիքսել, որ բոլոր մեսիջները հասկացել են, և դադարեցնեն ինֆորմացիոն պատերազմը»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ արձագանքը կարող է և պաշտոնական չլինել. «Հարցը կարելի է մեկ զանգով լուծել, հասկանալի է՝ ով ում պետք է զանգի: Ինչ էլ ասվի, և ՌԴ–ում ով ինչ շահեր էլ որ ունենա, այնուամենայնիվ, երբ հարցը հասնում է պետական շահին, խնդիրը մի տեղ է լուծվում:

Հարցը մեկ զանգով կարելի է փակել. «հասկացանք ձեր դժգոհությունը, մենք էլ կփորձենք այստեղ ինչ–որ թեմաներ փակել, դուք էլ փակեք՝ շարժվենք առաջ»»:

 

Աննա Բադալյան

 

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян