Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բալանս, որի բացակայության դեպքում կլիներ պատերազմ

ИНТЕРВЬЮ

Միջազգային լրատվական կայքերից մեկը օրերս իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր Ադրբեջանի՝ իր ռազմական անվտանգության ապահովման համար հատկացվելիք գումարներին:

eadaily.com–ը գրում է, որ Ադրբեջանը 2018 թ. իր անվտանգության ու պաշտպանությանը կտրամադրի 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն իհարկե զգալիորեն մեծ է Հայաստանի կողմից հատկացված գումարից(512 միլիոն դոլար): Հրապարակման հեղինակը սրա հետ կապված ակնարկում է, թե սա հիանալի հնարավորություն է Հայաստանի համար՝ ապահովելու տարածաշրջանի կայունությունը:

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այդ մոտ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարը հաստատված չէ:

 

– Հոդվածում ասվում է, որ թեև Ադրբեջանն ավելի շատ է զենք գնում, բայց Հայաստանի կողմից ձեռք բերված Իսկանդերն ավելի հզոր է դրանցից: Մենք իսկապես առավելություն կունենա՞նք, եթե գումարի տրամադրումը այդքան լինի:

– Ադրբեջանի 2018 թ. ռազմական պաշտպանական բյուջեն փոքր–ինչ ավել է նախորդ տարվա առաջարկից, մոտավորապես 3%–ով, բայց դա վերջնական թիվը չէ: Կարող է փոփոխվել: Նախորդ տարի այն կազմել է մոտ 1,5 միլիարդ դոլար, այս տարի՝ 1,6 միլիարդ դոլար է:

Ինչ վերաբերում է սպառազինության և ուժերի բալանսին, ապա դա բազմաշերտ հարց է: Օրինակ՝ Իսկանդերը լուծում է որոշ խնդիրներ, առաջին հերթին զսպման, որովհետև այն ռազմավարական կիրառման զենք է: Իսկանդերը խոշոր կուտակումներին, զորամասերին, կառուցվածքային հանգուցային կետերին՝ ռազմական օդանավակայան, հարվածելու զենք է:

Դրանով սահմանային դիրքին խփելը անիմաստ է: Բայց դա չի նշանակում, որ Իսկանդերը մեր բոլոր խնդիրները լուծում է, որովհետև այստեղ պետք է հաշվի առնել ռելիեֆի գործոնը, որը շատ դեպքերում ի օգուտ մեզ չէ: Կա նաև Նախիջևանի գործոն, երբ ադրբեջանցիները փորձում են իսկանդերները հավասարակշռելու համար սպառնալ Երևանին: Այնպես որ, այս պահի դրությամբ կա բալանս, հակառակ դեպքում՝ կլիներ պատերազմ:

Երկու երկրներն էլ փորձում են ամեն մեկն իր կողմն ուժեղացնել: Հայաստանն այսօր սպառազինություն է գնում, զարգացնում՝ ելնելով ոչ միայն այսօրվա բալանսից, այլ հնարավոր վաղվա, մյուս օրվա զարգացումներից:

 

– Բայց կարելի՞ է ասել, որ Ադրբեջանն ավելի ակտիվ է այդ առումով. այստեղից–այնտեղից փորձում է իր համար նոր ռազմամթերք ձեռք բերել:

– Իրականում Ադրբեջանը ավելին չի անում: Կարելի է ասել անգամ, որ Ադրբեջանի ակտիվությունը սպառազինությունների ձեռքբերման գծով որոշ չափով նվազել է, քանի որ նավթի գնի անկումից հետո իրենց մոտ տնտեսական խնդիրներ առաջացան: Այս պահին Ադրբեջանը աշխատում է Պակիստանի ուղղությամբ:

Մեր ունեցած փոքրիկ ինֆորմացիոն պատառիկների համաձայն՝ կարելի է ենթադրել, որ փորձում են հեռահար հրթիռային համակարգեր ձեռք բերել: Խոսակցություններ կան Բելառուսից Պոլոնեզ համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ, ինչն այնքան էլ հավանական չի թվում, բայց, իհարկե, բացառել չի կարելի:

Ադրբեջանն էլ է անընդհատ զարգանում, և հայկական կողմը դա հաշվի է առնում: Մյուս կողմից Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ խնդիրներ է ստեղծում: Օրինակ այն, որ Իսրայելի ներկայացուցիչներին փաստացի հանցակից էին դարձրել հայկական դիրքերին հարվածելու առումով:

 

– Ասում եք՝ Հայաստանը նույնպես հաշվի է առնում: Նույնպես մտածո՞ւմ ենք, թե ինչ կարելի է ձեռք բերել բալանսի պահպանման համար:

– Երբ հասարակության մեջ քննարկվում է բալանսի ու սպառազինությունների ձեռքբերման հարցը, շատերին թվում է՝ խոսքը նույն զենքից հավասար քանակով ունենալու մասին է: Օրինակ՝ նրանք գնում են 10 տանկ, ուրեմն մենք էլ պետք է 10 հատ տանկ գնենք: Իրականում այդպես չէ, քանի որ հավասարակշռման համակարգը բազմատարր է: Մի ուժեղ տարր ունենալով՝ կարելի է մեկ այլ ինչ–որ տարր՝ շատ ավելի մեծ ու շատ ավելի թանկարժեք, հավասարակշռել:

Օրինակ՝ հակառակորդի 500 տանկը հավասարակշռելու համար պարտադիր չի 500 տանկ ունենալ: Կարելի է ունենալ 2 հազար հատ հակատանկային հրթիռ, ու դա կարժենա 20–40 անգամ մատչելի: Ելնելով հնարավոր ռիսկերից՝ հայկական կողմը սպառազինություն է գնում, փորձում գոնե որոշ մասով ապահովել տեղական արտադրություն, և ծախսերը մինիմալացնելով՝ ոչ սիմետրիկ կերպով հավասարակշռել:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию