Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԵՄ–ի հետ ստորագրած համաձայնագիրը կյանքի կոչելու համար պրոֆեսիոնալիզմ է պետք, որը մեր կառավարությունը չունի. Հովհաննես Իգիթյան

ПОЛИТИКА

Որևէ մեկը չի պարտադրել Հայաստանին Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրել, բայց մտավախություն կա, որ կիրականացվի իմիտացիոն քաղաքականություն: Որոշ դեպքերում դա արվում է գումարներ ձեռք բերելու համար, որոշ դեպքերում՝ հեղինակության: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կհասկանան, որ իմիտացիոն քաղաքականությունը կվնասի միջազգային մեր վարկին, որովհետև աշխարհի քաղաքակիրթ հատվածի հետ չի կարելի խաղալ, պետք է իրականացնել այն, ինչ մենք ստանձնել ենք, ինչ պարտավորվել ենք Եվրամիության հետ ստորագրած փաստաթղթով:

- Կասկածներ կան, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը կյանքի չի կոչվի: Հայաստանի իշխանությունները, սակայն, նշում են, որ հակառակ դեպքում իրենք այն չէին ստորագրի: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ պետք է իշխանությունները չցանկանան կյանքի կոչել այն:  

- Նրանք պետք է ունենան կամք, հնարավորություն ու ցանկություն, որպեսզի կյանքի կոչեն այս համաձայնագիրը: Մեծ խելք պետք չէ ԵԱՏՄ անդամ լինելու ու ԵՄ հետ աշխատել փորձելու համար, որովհետև միջին վիճակագրական հայը, առևտրականը գիտի, թե ինչպես աշխատի այնտեղ: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ խաղի կանոններին տիրապետել, եվրոպական չափանիշներին համապատասխանել, մոտեցումներով ներդաշնակ լինել եվրոպական ընտանիքին, միայն կամքը բավարար չէ, պրոֆեսիոնալիզմ է պետք, որը մեր կառավարությունը չունի: Նրանք երբեք չեն աշխատել միջազգային զարգացած կազմակերպությունների հետ, իսկ «Գազպրոմում» աշխատելն այս հարցում օգտակար չի լինի: Հասկանալով, որ Հայաստանը միանգամից չի կարող զարգացած երկիր դառնալ, Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում թե՛ խորհուրդներով, թե՛ գումարով, որովհետև որոշ բարեփոխումների համար ֆինանսներ են պետք: Եվրամիությունն այն կառույցը չէ, որը վարկ է տրամադրում և դրա փոխարեն գույք է վերցնում: Նրանք օգնում են անգամ դրամաշնորհներով:

- Իշխանությունները պնդում են, որ իրենք գիտեին, թե ինչ են ստորագրում ԵՄ հետ և եթե այնտեղ լինեին դրույթներ, որոնք չէին կարողանա իրականացնել, ապա չէին իրականացնի:


- Տրամաբանական է: Այո, որևէ մեկն իրենց չի ստիպել ստորագրել այն: Պարզապես մտավախություն կա, որ կիրականացվի իմիտացիոն քաղաքականություն: Որոշ դեպքերում դա արվում է գումարներ ձեռք բերելու համար, որոշ դեպքերում՝ հեղինակության: Հույս ունեմ, որ նրանք կհասկանան, որ իմիտացիոն քաղաքականությունը չվնասի միջազգային մեր վարկին: Պարզ է, որ աշխարհի քաղաքակիրթ հատվածի հետ չի կարելի խաղալ, պետք է իրականացնել այն, ինչ մենք ստանձնել ենք, ինչ պարտավորվել ենք:


- Համաձայնագրի ստորագրումից առաջ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանը որոշակի խնդիրներ ունեցավ: Ռուսաստանում բնակվող հայերի վարորդական իրավունքների հետ կապված հարց առաջացավ և այլն: Արդյո՞ք այս և այլ խնդիրները Հայաստանին դրդեցին Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրել:

- Հիշում եմ, թե ինչպես էին ՀՀԿ-ականները արդարացնում Հայաստանի մուտքը Մաքսային միություն: Նրանք ասում էին, որ մենք այլընտրանք չունենք, որովհետև դրված է Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցը: Նրանք անկեղծ էին: ԵԱՏՄ-ն չէր կարող լուծել Հայաստանի խնդիրները: Ռուսաստանի հետ մենք ունեինք ազատ գոտու մասին համաձայնագիր և մենք ՄՄ անդամակցությամբ լուծում էինք անվտանգության հարցը: ԵԱՏՄ-ն վտանգավոր չէ: Ինձ մտահոգում է այն, որ կառավարությունը ԵԱՏՄ-ն համարում է մի կառույց, որին այլընտրանք չկա: Սրանով է ինձ համար կառավարությունը տարօրինակ:

- Ռուսական մամուլի արձագանքները, որ Հայաստանը ՌԴ թշնամին է, որ Հայաստանը փորձում է սիրուհի փնտրել, դավաճանել է Ռուսաստանին, Ձեր կարծիքով արտահայտո՞ւմ են ՌԴ իշխանությունների տեսակետը:

- Դա նշանակում է, որ Ռուսաստանը բազմակնություն ունի: Թե՛ Բելառուսն է իր կինը, թե՛ Ղազախստանը, մենք էլ հերթական կինն ենք ու ոչ առաջինը: Չգիտեմ, թե ով է առաջինը նետել ոչ մի բան չնշանակող լոզունգը՝ «կամ-կամ», «և-և», որ նման հարց դրվի: Իսկ Ռուսաստանն այս հարցը դնում է: Ասում է՝ իմ խնդիրը քո խնդիրն է, չի ասում՝ քո խնդիրն իմ խնդիրն է:

- Բայց նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ «կամ-կամ»-ը Եվրամիության կողմից է դրվել Հայաստանի առաջ:

- Նման բան չի եղել: Նման բան չկա: Սերժ Սարգսյանը հայտարարության 3 հնարավորություն ուներ՝ ասել, որ ինքը սխալվել է, ինչը չի ասել Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը, կամ պետք է ասեր, որ Ռուսաստանը մեզ ճնշել է, կամ էլ չորս տարի բանակցելուց հետո, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, մենք փոշմանել ենք ու որոշել ենք գնալ դեպի Ռուսաստան: Եվ Սերժ Սարգսյանն ընտրեց այն, ինչի մասին հայտարարեց:

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян