Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի ամենահզոր 5 ռազմական հատուկ ծառայությունները

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

 5  «Երկրորդ միացյալ օպերատիվ խումբ», Կանադա

Via galleryhip.com

«Երկրորդ միացյալ օպերատիվ խումբը» ստեղծվել է 1993թ.-ին և 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության դեպքից հետո այն ընդլայնվեց՝ դրա անդամների թիվը հասցնելով մի քանի հարյուրի։ Այն կազմված է Կանադական ռազմական ուժերի անձնակազմից։ Նրանք ուղեկցում են կարևոր անձանց ու ապահովում այնպիսի կարևոր իրադարձությունների անվտանգությունն, ինչպես, օրինակ, Ձմեռային օլիմպիական խաղերն են։ Նրանք քողարկված գործողություններ են իրականացրել աշխարհի շատ թեժ կետերում՝ Իրաքում պատանդներին ազատելուց մինչև Բոսնիայում սերբ դիպուկահարներին հայտնաբերելն ու վնասազերծելը։ Աֆղանստանում այս ուժերի կողմից իրականացվող գործողությունները հիմնականում հսկվում են, սակայն հայտնի է, որ նրանք ներգրավված են եղել այստեղ իրականացվող առաքելություններին դեռ մինչև շատ ցամաքային գործողությունների մեկնարկը և աշխատել են այլ հատուկ ծառայությունների հետ միասին, ինչպես, օրինակ, ամերիկյան նավատորմի «Փոկերի» հետ։ Նրանց իրականացրած գործողությունների գաղտնիությունն այնքան բարձր է, որ նույնիսկ Կանադայի վարչապետն անտեղյակ էր վաղ շրջանում Աֆղանստանում նրանց ներգրավվածության մասին։

 4  «Ալֆա խումբ», Ռուսաստան

Կասեք՝ «իսկ Սպեցնա՞զը»։ Իրականում Սպեցնազը, որպես այդպիսին, նման ցանկերում նշելը սխալ է, քանի որ դա Սովետական կամ ռուսական հատուկ ծառայությունների ընդհանուր անվանումն է։ Այդ հատուկ ծառայությունների մաս է կազմում «Ալֆա խումբը»։ Այս ուժերը կազմավորվեցին 1970-ականների կեսին և հայտնի դարձան Աֆղանստանի ներխուժման ժամանակ, որի ընթացքում «Ալֆա խմբի» անդամները հարձակվեցին Քաբուլի նախագահական պալատ՝ ոչնչացնելով շենքում գտնվող բոլոր շնչավորներին։ 1985թ.-ին խումբն առաքելությամբ մեկնեց Բեյրութ՝ Սովետական դիվանագետներին փրկելու նպատակով։ Երբ դիվանագետները սպանվեցին, «Ալֆա խումբը» ենթադրաբար հետապնդեց ու հայտնաբերեց պատանդ պահած ահաբեկիչների հարազատներին ու նրանց ավելի մանր մասնիկներով վերադարձրեց նրանց ընտանիքներին՝ որպես հաղորդագրություն ահաբեկիչներին։ «Ալֆա խումբը» մասնակցել է տարբեր հակաահաբեկչական գործողությունների, ինչպես, օրինակ, 2002թ.-ին Մոսկվայի թատրոնի գրավումն ու 2004թ.-ին Բեսլանի դպրոցի գրավումը։

 3  «Շայեթեթ 13», Իսրայել

Via ordnungspolizei.org

Հատուկ ծառայությունների իսրայելական խմբավորում «Շայեթեթ 13»-ը կապված է իսրայելական նավատորմի հետ։ 1948թ․-ին ստեղծվելուց հետո այս ծառայությունները մասնակցել են բոլոր իսրայելական կարևոր ռազմական առաքելություններին ու պատերազմներին՝ պատանդների փրկարարական առաքելությունից ու հակահաբեկչական գործողություններից մինչև հետախուզական գործողություններ իրականացնելով։ «Շայեթեթ 13»-ի անդամ լինելու համար անհրաժեշտ է անցնել 20 ամիս տևողությամբ մարզումներ, որի ընթացքում թեկնածուներն ամենածանր հոգեբանական ճնշումների ու ֆիզիկական փորձությունների միջով են անցնում մինչև հատուկ հիմնական մարզումներին մասնակցելու հնարավորություն ստանալը։ Նրանց ամենանշանակալի ռազմական գործողությունը 1972թ.-ի Մյունխենի օլիմպիական խաղերից հետո իսրայելացի ատլետների վրա հարձակում գործած անձանց հայտնաբերման ու վնասազերծման գործողությունն էր։

 2  ԱՄՆ նավատորմի «Փոկեր»

Via wonderfulengineering.com

ԱՄՆ նավատորմի «Փոկերը» ամերիկյան հատուկ ծառայությունների խումբ են, որոնք ստեղծվել են 1926թ.-ին և գրեթե առասպելական համբավ ձեռք բերել այսօր։ Մասնակիորեն սա կապված էր «Neptune Spear» օպերացիայի հետ. առաքելություն, որի ժամանակ «փոկերը» 2011թ.-ի մայիսին թռան Պակիստանի Աբբոթաբադ բնակավայր ու սպանեցին Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին։ «Փոկերը» բարձր համբավ ունեն, և դրանց մաս կազմելու համար մեծ ֆիզիկական ու մտավոր ուժ է պահանջվում։ Նախապատրաստական զորավարժությունները մեկ տարի են տևում, և շատ դիմորդներ չեն կարողանում անցնել ֆիզիկական պահանջների թեստը, ոը ներառում է լող, ձգումներ, վազք, որոնք պետք է անել խիստ կարճ ժամանակահատվածում։ Սա անցնելուց հետո միայն հնարավորություն են ստանում մասնակցելու ընդհանուր զինվորական պատրաստականությանը, որը հնարավորություն է տալիս մասնակցել հատուկ ռազմավարժություններին։ Այս ամենը վստահեցնում է, որ «Փոկերի» անդամները ֆիզիկապես ու մտավոր առումով նախապատրաստված են և պատրաստ են իրականացնելու աշխարհի ամենադժվար ռազմական առաքելությունները։

 1  Օդային հատուկ ծառայություններ, Բրիտանիա

Via mirror.co.uk

Բրիտանական օդային հատուկ ծառայությունները ստեղծվել են 1941թ.-ին որպես ուժ, որը կարող էր գործել Գերմանիայի և Իտալիայի ռազմական գծերի հետևում և աջակցել օկուպացիոն ուժերի դեմ դիմադրություն ցույց տվող շարժումների դեմ պայքարում։

Ծառայությունը կազմված է բրիտանական ռազմական ուժերի օդուժի անձնակազմից։ Ֆիզիկական պահանջները խիստ են ու պահանջում են ծանր մարզումներ։ Թեկնածուները 65 կիլոմետր տարածքով պետք է քայլեն 20 ժամվա ընթացքում, պետք է նաև կարողանան 3,3 կմ տարածք լողալ մեկուկես ժամում, 6,5 կիլոմետր վազել կես ժամում։ Այս ամենից հետո նրանք պետք է բաց թողնվեն ջունգլիներիում ու սովորեն գոյատևման ու տեղորոշման հմտություններ ձեռք բերել, որից հետո նրանք պետք է կարողանան դիմադրել գոյատևման վարժանքներին։ Վերջնական թեստն իրենից ներկայացնում է 36 ժամ տևողության հարցաքննություն, որը միտված է կոտրելու թեկնածուի կամքը։ Այս փորձություններն անցնելուց հետո է միայն, որ թեկմնածուները հնարավորություն են ստանում մասնակցելու հետագա մարզումներին։

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян